Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍՆԵՍ ԿՀԱՍՑՆԵ՞Ն

Փետրվար 02,1999 00:00
Azgayin joxov

ԱԺ 9-րդ նստաշրջանի մեծ օրակարգում շուրջ 150 օրինագծեր են, փետրվարի 1-3-ի նիստերի օրակարգում՝ շուրջ 96-ը։ Երեկվա նշանակալից իրադարձություններից էր, որ «Հանրապետություն» խմբակցությունը տապալեց «Երկրաշարժից տուժած բնակավայրերի վերականգնման մասին» քվեարկությունը՝ չմասնակցելով դրան։ Նաեւ որոշում ընդունվեց փետրվարի 8-ին արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին, որի օրակարգում «ԱրմենՏելի» հիմնադրման եւ սեփականաշնորհման օրինականությունը ստուգող, «Հայկական ավիաուղիների», Երեւանի կոնյակի գործարանի, «Արմենիա» հյուրանոցի գործունեության եւ սեփականաշնորհման գործընթացներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովների ստեղծման հարցերն են։ Ազգային հեռուստատեսության եւ ռադիոյի կառավարման մասին օրենքի նախագիծը եւ այլն։ Իսկ առայժմ քննարկվում է «Կրթության մասին» բազմաչարչար օրենքը։ Ի դեպ, եռօրյա նիստերի օրակարգում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ երկու այլ օրինագծեր կան, որոնց նախաձեռնող է նշված նաեւ Վանո Սիրադեղյանը։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728