Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԻՃԵԼ

Փետրվար 20,1999 00:00
lurer

Հակոբ Գասպարյանի գլխավորած ՌԱԿ կենտրոնական վարչությունը (մրցակից ռամկավարների բնորոշմամբ՝ «Բեյրութի խմբակ») դիմել է նամակով այն ՀՌԱԿ-ին, որի ատենապետն է Հարություն Կարապետյանը՝ հայտնելով իր աջակցությունը։ «Առավոտի» կանխատեսմամբ, մոտ օրերս մեկ այլ ՌԱԿ կենտրոնական վարչություն, որը ղեկավարում են Երվանդ Ազատյանը եւ Հայկաշեն Ուզունյանը նույնատիպ նամակով կդիմի այն ՀՌԱԿ-ին, որի ատենապետն է Ռուբեն Միրզախանյանը։

ԱՆՀԱՇՏ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր հասցեում է տեղակայվել Աշոտ Մանուչարյանի ղեկավարած՝ Հայաստանի սոցիալիստական ուժերի միությունը։ Ճակատագրի հեգնանքով, տարածքը տրամադրվել է ՀՀՇ-ի հարեւանությամբ՝ բակի կողմում գտնվող «Հայկոմունտրեստ» հաստատության չորրորդ հարկում։

ՀԱՐՍԱՆԻՔ Է, ՀԱՐՍԱՆԻՔ

Բոլորովին վերջերս էր, որ «Միսս Հայաստան» տիտղոսին արժանացած Գոհար Հարությունյանը ճանաչվեց ԱՊՀ գեղեցկուհի։ «Առավոտին» հայտնի դարձավ, որ բոլորովին վերջերս նրա կյանքում եւս մեկ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել՝ Գոհար Հարությունյանն ամուսնացել է՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահներից մեկի հետ։ Շնորհավորում ենք։

ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ

«Առավոտին» հայտնի դարձավ, որ իր սիրելի ժամանցի վայրն ունի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը։ Իր շրջապատի ընկերակցությամբ, նա սիրում է հաճախակի ճաշել եւ ընթրել Թումանյան փողոցում գտնվող իտալական ռեստորանում։

ՍԵՆՍԱՑԻԱ՞

Երեկ Ազգային հեռուստատեսության «Դեմքեր» ծրագրում ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում, հնարավոր է, հայտնաբերվել է ՍՊԻԴ-ը բուժող դեղամիջոց, եւ այդ գյուտը կարող է ցնցել ողջ աշխարհը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728