Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՆՈՆ ՀՈԴՎԱԾ Է ԳՐՈՒՄ

Մարտ 26,1999 00:00
Vano

Շատերն են այսօր հարց տալիս. ինչո՞վ է արտասահմանում զբաղվում Վանո Սիրադեղյանը։ Պարզվում է՝ ստեղծագործական աշխատանքով։ Նա մի հոդված է գրել եւ ուղարկել «Հայք» թերթին, ուր մասնավորապես ասվում է. «Եվ այսպես հայ քաղաքական միտքը մտնում է հերթական փակուղին՝ չի ստացվում Ռուսաստան-Իրան-Չինաստան առանցքը»։

ՎՐԱՍՏԱՆԸ ՄՏԱՎ ԵՎՐՈՊԱ

Եվրախորհրդի նախարարների կոմիտեի որոշմամբ, Վրաստանը դարձավ այդ կազմակերպության 41-րդ անդամը։ Այդ որոշմանը նախորդեց այս տարվա հունվարին անցկացված ԵԽ խորհրդարանական վեհաժողովի դրական եզրակացությունը։ Ընդունման արարողությունը տեղի կունենա Ստրասբուրգում՝ ապրիլի 27-ին, Վրաստանի նախագահ Շեւարդնաձեի մասնակցությամբ։ ԵԽ անդամության համար Վրաստանը դիմել էր 1996-ի հուլիսի 14-ին։ Նույն թվի մարտի 7-ին նման դիմում էր ներկայացրել Հայաստանը, որը, սակայն, առայժմ ԵԽ անդամ չէ։

ԴԵՄՊԻՆԳ

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ Հայաստանի ազգային հեռուստատեսությունը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի, պետական պատվերի շրջանակներում վճարովի եթերը կարժենա հինգ դոլար՝ մեկ րոպեի դիմաց։ Նման ցածր գինը մեծ հարված է հասցնելու անկախ հեռուստաընկերություններին, որոնք հույս ունեին գումարներ աշխատել ընտրությունների միջոցով։

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՀՎԱԾՔ

«Հարավսլավիայի շուրջ ծագած ճգնաժամը մեր ճգնաժամը չէ, եւ Իսրայելը դրա հետ ոչ մի կապ չունի։ Իսրայելը տարածաշրջանային տերություն է, ամենեւին ոչ՝ համաշխարհային։ Բնականաբար, մենք ուշադրությամբ հետեւում ենք բալկանյան իրադարձություններին եւ ցանկանում ենք, որ ճգնաժամը օր առաջ կարգավորվի։ Բայց դա մեր անմիջական շահերի ոլորտը չէ»,- «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ին ասաց Իսրայելի վարչապետի խորհրդական Բենի Բրիսկինը։

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԳՐԴՈՆ

«Մարտի 23-ի երեկոյան վարչապետի ինքնաթիռը վայրէջք կատարեց Էնդրյուս ռազմական բազայում, որից մի ժամ հետո Եվգենի Պրիմակովը հանդիպեց Համաշխարհային բանկի ղեկավար Ջեյմս Վուլֆենսոնի հետ»,- գրում է մարտի 24-ի «Իզվեստիան»։ Իրականում, ինչպես հայտնի է, ոչ մի ինքնաթիռ վայրէջք չկատարեց եւ ոչ մի հանդիպում չկայացավ։ Պարզապես տեքստը «նախօրոք» գրած «Իզվեստիայի» թղթակիցները վստահ էին, որ այդ ամենը տեղի կունենա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031