Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվե՜ց…

Մայիս 05,1999 00:00

Կամաց-կամաց ի հայտ են գալիս նորաթուխ կուսակցությունների եւ մեծամասնականով ընտրվելիք պատգամավորության թեկնածուներին սատարողները։

Ավանի թիվ 3 ընտրատարածքում, ինչպես հայտնի է, պատգամավորության 17 թեկնածու է գրանցված։ Թեկնածուների թվում են նաեւ Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Լեւոն Եզեկյանն ու ձեռներեց, «Գոռ» ՍՊԸ-ի տնօրեն, իրավաբան, տնտեսագիտության թեկնածու Գագիկ Կոստանդյանը։ Երկուսին ճանաչողներն էլ դրականորեն են բնութագրում։ Մեզանում ձեւավորված սցենարով, սպասվում էր, որ ձեռներեցը պետք է խանգարի գիտնականին։ Արի ու տես՝ Ավանում սցենարները գլխիվայր շուռ են եկել։

Մայիսի 3-ի ցերեկը Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանի վարորդ, ոմն Աշոտ եւ էլի մի քանի տղաներ զինված հարձակում են գործել Ավանի Խուդյակովի փողոցի 206 շենքում տեղավորված Գագիկ Կոստանդյանի նախընտրական շտաբի վրա, ծեծել շտաբի անդամներին, սպառնալով, որ Կոստանդյանի համար աշխատելու դեպքում, բոլորին կմորթեն։ Սպառնալիքներից զերծ չեն մնացել նաեւ տան տերերը։

Դեպքի մասին հայտնվել է Խորհրդային ՆԳ Ավանի բաժանմունքի պետին, դատախազությանը, ԿԸՀ, ՄԸՀ։ Ոչ մեկի կողմից արձագանք չի եղել։ Տեսնելով, որ ամեն ինչ հարթ է ընթանում եւ անպատիժ են մնացել, մայիսի 4-ին հարձակումներն ավելի կատաղի են դարձել։ Վերոհիշյալ զինված խումբը հետապնդել է պատգամավորության թեկնածու Գ. Կոստանդյանի որդուն՝ Երեւանի պետհամալսարանի երրորդ կուրսի ուսանող Գոռ Կոստանդյանին։ Վերջինս փախուստի է դիմել դեպի հորը պատկանող «Գոռ» ՍՊԸ-ի տարածք։ Հասնելով այստեղ, ՍՊԸ-ի աշխատակիցների, շրջակա շենքերի բնակիչների ներկայությամբ, հետապնդող տղաներից մեկը՝ Ռուբեն Հայրապետյանի եղբոր որդին, հանել է ատրճանակը, պահել պատգամավորության թեկնածու Կոստանդյանի վրա, սպառնալով՝ կրակել, եթե շարժվի։ Հարձակվող խումբը, տեղի տալով ՍՊԸ-ի աշխատակիցների, հավաքված բնակիչների հորդորներին, փախուստի է դիմել, թողնելով առանց համարանիշերի «Նիվա» ավտոմեքենան։

Այժմ մի քանի հետեւություն։

Ասացինք, որ միջադեպերին առիթ հանդիսացող պատգամավորության երկու թեկնածուների մասին էլ բացասական որեւէ բան հայտնի չէ։ Որտեղի՞ց են հրահրվում այս միջադեպերը։ «Հզոր հայրենիք» նորաթուխ կուսակցության ընտրացուցակի առաջին համարը նույն կուսակցության նախագահ, Երեւանի փոխքաղաքապետ Վարդան Վարդանյանն է, որը բացեիբաց հայտարարում է, որ կուսակցությունը սատարողների թվում է նաեւ ՀՀ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար Հովհ. Հունանյանը։

Ահա թե ինչու Խորհրդային տարածքի եւ Ավանի համայնքի ՆԳ մարմինները, բերանները ջուր առած, սպասում են դեպքերի էլ ավելի շիկացմանը։ Մարդիկ չեն ուզում զրկվել մի կտոր հացից։ Ինչ վերաբերում է Ավանի թաղապետին, նա նույնպես կորցնելու բան ունի. եթե չկատարի իր «տանիք»-ի պատվերը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31