Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԴԱԴԱՐ

Նոյեմբեր 26,1999 00:00
lrutyun

Այս օրերին նախագահի աշխատակազմի ղեկավար եւ անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը մերժում է հարցազրույց տալու վերաբերյալ լրագրողների խնդրանքները։ Որոշել են լռել նաեւ մյուս կողմի ներկայացուցիչները։ Քանզի պայմանավորվածություն կա, թե մինչեւ դեկտեմբերի 11-ը (որ համընկնում է հոկտեմբերի 27-ի նահատակների քառասունքի օրվան) երկու կողմի հիմնական գործող անձինք էլ խուսափելու են մամուլի համար բացահայտումներից։

ԿԳԱՔ ԻՄ ՀԵՏԵՎԻՑ-2

karen hunanyan

Նաիրի Հունանյանի պահանջին ի պատասխան, թե թող Ռոբերտ Քոչարյանը գա ԱԺ նիստերի դահլիճ՝ լրագրողը պատասխանում է. «Իսկ եթե նա չգա՞»։ «Չգա՝ ես մեծ հաճույքով կգնամ նրա հետեւից»,- արձագանքում է Կարեն Հունանյանը, որն այդ պահին մեկ ձեռքով վեր է պահել ավտոմատը։

Հոկտեմբերի 27-ին կատարված տեսագրությունների մասին՝ կարդացեք 3-րդ էջում։

ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՞ ՇՈՒՐՋ

Vazgen Manukyan

«Համախմբվենք, քնենք նախագահի նստավայրի մոտ, եթե հարկ է։ Բայց ո՞ւմ կոչով. նույն երեսպաշտի՞, ինքնասիրահարված սատարողի՞, նույն տականքի՞։ Նրա՞նց, ում աչքերին արտասովոր փայլ էր համակել։ Նրա՞նց, ովքեր մեծամասնության փոքրամասնություն դառնալու եւ փոքրամասնության մեծամասնություն դառնալու մասին էին երազում դիակների կողքին»։

Կարդացեք էջ 6։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՔՈ՞ՒՄ ԵՆ

aviauxi

Նոյեմբերի 18-ին Երեւան-Փարիզ չվերթով մեկնել է 130 ուղեւոր։ Հետադարձ թռիչքով վերադարձել՝ 51, նոյեմբերի 19-ին՝ Երեւան-Ամստերդամ թռիչքով՝ 157 գնացել է, վերադարձել՝ 64։ Ամսի 21-ին Ամստերդամ են թռել 155 ուղեւոր, վերադարձել՝ 46-ը։ Այսպիսի պատկեր ունեն հոկտեմբերի 27-ից հետո ՀԱՈՒ-ի վերլուծությունները։ Ուղեւորների հոսքի եւ մյուս խնդիրների մասին կարդացեք վաղվա «Առավոտում»։

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

inqnaspanutyun

«Առավոտը» հավաստի աղբյուրներից տեղեկացավ, որ նոյեմբերի 15-ին Վանո Սիրադեղյանի դատաքննության հետաձգման պատճառ վկայակոչված Վահան Հարությունյանի հիվանդությունն իրականում այն էր, որ ներքին զորքերի նախկին հրամանատարը մեկուսարանում փորձել էր կտրել երակները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930