Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՆԱԽԱՆՁԱԽՆԴՐԻ ԱՆՑՅԱԼԻՑ

Փետրվար 19,2000 00:00
Artashes Geghamyan

1988-ին Մաշտոցի կոմկուսի շրջկոմի քարտուղար Արտաշես Գեղամյանը ՀԿԿ կենտկոմին ներկայացված զեկուցագրի մեջ նշում էր, թե շրջկոմի բյուրոյի ապարատին, կուսակցական սկզբնական, արհմիութենական եւ կոմերիտական կազմակերպություններին հանձնարարվել է թույլ չտալ, որ կոլեկտիվներում ստեղծվեն կառուցվածքային ստորաբաժանումներ ԼՂԻՄ-ի Հայկական ԽՍՀ-ին վերամիավորման հարցով։

Հայաստանի կոմկուսի կենտկոմի արխիվում հայտնաբերված այս փաստաթղթի մանրամասները՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում։

ՈՒՐԵՄՆ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ԿՈՐԶՈՒՄ

Vano Siradexyan

«A1+»-ի «P.S.» ծրագրին երեկ տված հարցազրույցում Վանո Սիրադեղյանը հայտարարեց, թե ԱԱՆ մեկուսարան թափանցած որոշ մարդիկ հոկտեմբերի 27-ի գործով կալանավորվածներին (տրվեց մասնավորապես Նաիրի Բադալյանի անունը) մահվան սպառնալիքներով հարկադրել են, որ ցուցմունքներ տան Վանո Սիրադեղյանի եւ շարժման 10 տարիների ընթացքում Վազգեն Սարգսյանի մերձավորագույն զինակիցների դեմ։ Սակայն այլ ծառայությունների միջոցով այս փորձը բացահայտվել է։ Իրավապահ մարմիններին «Առավոտի» հարցումների միջոցով հաստատվեցին Վանո Սիրադեղյանի այս պնդումները։

ՎՆԱՍ ՉՈՒՆԻ. ՁԵԶԻ ՄԵԾ ՍՊՈՐՏՍՄԵՆ ՊԻՏԻ ԿՈՉԵՄ

 

netazgutyun

Գեներալ Մանվելի տիկինը՝ Նազիկ Գրիգորյանը, վերջերս ընտրվել է Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ, իսկ Խոսրով Հարությունյանի եղբայրը՝ բժիշկ Սամվել Հարությունյանը, Բադմինտոնի ֆեդերացիայի նախագահ։

Կոմկուսի ղեկավար Սերգեյ Բադալյանի մահից հետո թափուր է Ձիասպորտի ֆեդերացիայի նախագահի տեղը։ Սպորտին մոտ կանգնած մի պաշտոնյայից փորձեցինք պարզել՝ ինչու ՀՀ նախագահին չի առաջարկվում ղեկավարել որեւէ ֆեդերացիա։ Պատասխանը հետեւյալն է. «Նա իրեն լիովին արդարացնում է որպես սպորտսմեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829