Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌՈՒՑԵՆՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԵՆՔ

Մարտ 03,2000 00:00
Aram Sargsyan

Վարչապետի հետ փետրվարի 28-ի հանդիպման ժամանակ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի նորանկախ պետությունների հարցերով խորհրդական Յան Կալիցկին պահանջել է. «Դուք պիտի դադարեցնեք Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը»։ Նա խոստացել է, թե հակառակ դեպքում ամերիկյան իշխանությունները ստիպված կլինեն վերանայել Հայաստանի հետ իրենց տնտեսական համագործակցության շրջանակները։

«Առավոտին» հասած լուրերով Արամ Սարգսյանը կտրուկ հակադրվել է այս միջամտությանը։

«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ» ՄԵՆԱԿ ՊԻՏԻ ԿՐԻ ԻՐ ԼՈՒԾԸ

Tigran Torosyan

«Մենք չենք պատրաստվում արդարանալ այսօրվա եւ վաղվա համար՝ վկայակոչելով անցած տարիները եւ անգամ հոկտեմբերի 27-ը,- «Միասնության» անունից հայտարարեց Տիգրան Թորոսյանը, երբ պարզ դարձավ, որ միայն այդ խմբակցությունն է միանշանակ պատրաստ պաշտպանել բյուջեն։- Մենք պատրաստ ենք պատասխանատվությունը կրել եւ, անկեղծ եմ, չէինք էլ մտածում, թե որեւէ մեկը մեզ հետ պատասխանատվություն է կրելու եւ պետք էլ չէ՝ մենք կկրենք»։

Կարդացեք էջ 2։

ԺԱՄՆ Է ԻՐԻԿՆԱՀԱՑԻ։

ՏԽՐՈՒԹՅՈՒՆՍ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՓՈԽՎՈՒՄ Է ԼԱՑԻ

France despanatun

Հայտնի է, որ տեղի տալով Թուրքիայի ճնշումներին, Ֆրանսիայի սենատի խմբակցությունների նախագահների խորհուրդը մերժեց սենատի քննարկման հարց դարձնել հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը։ Երեկ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը՝ ի նշան բողոքի՝ ԵՊՀ-ից երթ էր կազմակերպել դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն։ Ուսանողներն իրենց հետ նաեւ բողոք-նամակ էին տարել, որը դեսպան Միշել Լեգրան պետք է փոխանցեր Ֆրանսիայի սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեին։ Սակայն երթի ժամը եւ դեսպանի ճաշի ժամը զուգադիպեցին։ Իսկ դա արդեն լավ չէր։

Կարդացեք էջ 3։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031