Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԱՆԿԱՊԱՏ

Մարտ 03,2000 00:00

ՑԱՆԿԱՊԱՏ Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվող ՀԱՀ-ի փոխտնօրեն Հարություն Հարությունյանին՝ նրա փաստաբան Ռուբեն Ռշտունու համառ պնդումներից հետո միայն համաձայնել են մի քանի գիրք տալ կարդալու։ Գրքերից երկուսը անհայտ գործեր են եղել, իսկ մեկը՝ Ստեփան Զորյանի պատմվածքների ժողովածուն, որը Հ. Հարությունյանը դեռ դպրոցական տարիներից անգիր գիտի։ Հարություն Հարությունյանին մոտ երկու ամիս զրկել են նաեւ գրելու հնարավորությունից։ ՊՈՒՏԻՆԸ Ե՞ՎՍ ՄԵՐ ՆԱԽԱԳԱՀՆ Է Ամենայն հայոց կաթողիկոսի առաջին պաշտոնական այցը Մոսկվա՝ բացի Ամենայն Ռուսիո պատրիարքի հետ ողջագուրվելուց եւ տեղի հայ համայնքի հետ հանդիպելուց, նաեւ քաղաքական ենթատեքստ ունի։ Ամենեւին էլ պատահական չէր, որ մեր կաթողիկոսին ընդունեց Ռուսաստանի նախագահի պաշտոնակատար Վլադիմիր Պուտինը. մարտի 26-ին ՌԴ-ում նախագահական ընտրություններ են։ Հաշվի առնելով հայ համայնքի թիվն ու ազդեցության ոլորտների լայն շրջանը Ռուսաստանում՝ ընդհանրապես եւ Մոսկվայում՝ մասնավորապես, մեր կաթողիկոսը կնպաստի, որ Պուտինին տրվելիք ձայների մեջ իր «ուրույն» տոկոսն ունենա նաեւ հայ համայնքը։ «ԵՍ ՊԱՏԱՆԴ ԵՄ ՔՆՆՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՁԵՌՔԻՆ» Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվող, ՀՀ նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ալեքսան Հարությունյանը փետրվարի 29-ից հացադուլ է հայտարարել։ Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ ինքը պատանդ է քննչական խմբի ձեռքին, եւ որ չի ուզում մասնակցել խմբի զառանցանքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել