Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԻԿՅԱՆՆ ԻՍԿԱԿԱ՛Ն ԿՈՄՊՈԶԻՏՈՐ Է

Մարտ 22,2000 00:00
Hayrikyan

Սայաթ-Նովայի անվան մրցույթի առաջին փուլին ներկայացված 170 երգերից միայն 30-ը 2-րդ փուլ անցան։ Եվ դրանց մեջ է նաեւ Պարույր Հայրիկյանի «Սիրո թռչուն» երգը։ Այն գրվել է երկու ամիս առաջ։ Ահա թե ստեղծագործական ինչ նվաճումների հասավ պրն Հայրիկյանը, հնարավորություն ունենալով առժամանակ ձերբազատվել ԱԻՄ-ի նախագահի պարտավորություններից։

ԱԺ-Ի ՁԱԽԱՎԵՐ ՔԱՅԼԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ

Xachatur Suqiasyan

«Ապրիլի 1-ից ծխախոտի գները երկու անգամ կթանկանան»,- «Առավոտին» իր կանխատեսումը փոխանցեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, երբ տապալվեց ծխախոտի արտադրանքի հարկային բեռի նվազեցման վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը։

Կարդացեք էջ 3։

ՆՐԱՆՔ ԴԵՌ ԿԽՈՍԵՆ

 

«Թերեւս սա վերջին նիստն է, որտեղ հոկտեմբերի 27-ի գործի նախաքննության մանրամասների մասին չենք խոսի։ Այսօր կխոսենք միայն խոշտանգումների մասին, իսկ հետագայում մեզ ոչ ոք չի կարող պարտադրել չխոսել քննության ընթացքում կատարվող մարդու իրավունքների դեմ ոտնձգությունների մասին, կամ իշխանության չարաշահման պատճառով մարդկային ազատությունները սահմանափակելու փաստի կամ հնարավորության մասին»։

Մարդու իրավունքների հանձնաժողովի հերթական նիստի մասին՝ 2-րդ էջում։

Ո՞ՒՐ ԵՆ ՁԳՎՈՒՄ ԹԵԼԵՐԸ

Երեւանի քաղաքապետարանում Ալբերտ Բազեյանի դեմ ծավալված քարոզարշավի իրական կազմակերպիչներին համարում են վարչության պետերի պաշտոններից վերջերս ազատված Ժիրայր Սարգսյանին եւ պրն Բայբուրդյանին։ Չեն բացառում, որ նրանց եռանդն անհրաժեշտ հուն էր ուղղորդում նախագահի աշխատակազմի մի բարձրաստիճան պաշտոնյա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031