Լրահոս
Օրվա լրահոսը

… ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ապրիլ 13,2000 00:00
Armen Sargsyan

Հավաստի տեղեկությունների համաձայն, առաջիկայում ետ է կանչվելու Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը։ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում համակերպվել, որ նրա անունն էր շրջանառվում որպես արտահերթ ընտրություններում նախագահի իշխանական մի թեւի թեկնածու։ Սակայն Արմեն Սարգսյանին կհեռացնեն ռոտացիայի անվան տակ, որի վերաբերյալ նախագահի մտադրությունը երեկ հաստատեց արտգործնախարարը։ Արմեն Սարգսյանի համար պատրաստվող այս հրամանագրի պատճառով թերեւս տուժի նաեւ մեկ այլ դեսպան՝ Աշոտ Ոսկանյանը։

Այս երկու բացահայտումների թեմաներով պարզաբանումները՝ 3-րդ էջում։

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԱՆՑՅԱԼԻ…

Koch

«Առավոտին» հասած լուրերով, երբ 1999-ի հոկտեմբերի 20-ին Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել էր տարածքների փոխանակման վերաբերյալ առաջարկը, նիստի կեսից հեռացել էին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը եւ Ալբերտ Բազեյանը։

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ՝ ԱՆՋՐՊԵ՞Տ

Davit loqyan

«Պարզապես բավական երկար ժամանակ նախագահն իր աշխատակազմի գործադրած մեխանիզմներով կտրվել էր ազգաբնակչությունից։ Այն փոքր հարցերը, որ փոխանցվում էին նախագահին, ինչ-որ ձեւով չէին պատասխանվում, լուծում չէին ստանում եւ մարդիկ որոշակի կարծիք էին կազմում»,- ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանը։

ՊԱՇՏՊԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՈՎ

Ashot Bleyan

Այն, ինչ երկու օր առաջ տեղի է ունեցել ԿԳ նախարարությունում, Աշոտ Բլեյանի պաշտպանի գնահատականով, քրեական օրենսգրքի առնվազն 2 հոդվածով պատժելի արարքներ են (հոդվածներ 182՝ պաշտոնական դիրքի չարաշահում, 198՝ վկաների վրա ճնշում), որոնք թույլ են տվել կրթության փոխնախարար Աիդա Թոփուզյանը եւ Երեւանի դատախազի օգնական Հովիկ Պետրոսյանը (Ա.Բլեյանի գործով քննչական խմբի ղեկավար)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930