Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 07,2000 00:00

ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ՄՈՏԵՑԵՔ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼ-ՄԱՅԻՍ Իր վերջին հեռուստաելույթում Ռոբերտ Քոչարյանը համոզմունք արտահայտեց, թե 2001172ին «ունենալու ենք շատ լուրջ տնտեսական աճ»։ Նախագահը նաեւ խոստացավ, թե «ժողովուրդն այդ էական փոփոխությունն իր վրա կզգա արդեն ապրիլ172մայիս ամիսներին» եւ, որ միայն Լինսի հիմնադրամի ծրագրերի իրականացման միջոցով 2517230 հազար լրացուցիչ աշխատատեղ կստեղծվի։ Իսկ ընդհանուր առմամբ Ռոբերտ Քոչարյանը երաշխավորեց 4017245 հազար նոր աշխատատեղեր 2001172ին։ Եթե որպես չափանիշ ընդունենք, թե Ռոբերտ Քոչարյանն այս 2,5 տարում որքանո՞վ է կատարել 1998172ին տված իր նախընտրական խոստումները՝ կարելի՞ է այժմ հավատ ընծայել, որ կկատարվեն վերոհիշյալ ծրագրերը։ ԱԺ պատգամավորները, որոնց դիմում էինք այդ հարցով, մեծ մասամբ գերադասում էին զանազան պատրվակներով խուսափել հարցի այն հատվածին անդրադառնալ, թե արդյոք իր նախագահության ժամկետի կեսի անցնելուց հետո պրն Քոչարյանն իրականացրե՞լ է իր հին խոստումների գոնե կեսը։ Իսկ նոր խոստումների վերաբերյալ կանխատեսումները հետեւյալն էին։ Վարդան Այվազյան, «Կայունություն» խմբի ղեկավար. «Կարելի է ասել, որ նախագահի նախընտրական խոստումները ե՛ւ կատարվել են, ե՛ւ չեն կատարվել։ Տեղեր կան, որտեղ կա լուրջ առաջընթաց, բայց կան նաեւ բացթողումներ։ Բնականաբար, իրենց ազդեցությունն են ունեցել քաղաքական դաշտի տատանումները եւ որոշ իրադարձություններ։ Նոր ծրագրերը շատ որոշակի են եւ իրատեսական, քանի որ կան երաշխիքներ՝ իրենց գումարային արտահայտությամբ։ Եվ այդ ծրագրերը կապված չեն կառավարության գործունեության հետ»։ Վարդան Խաչատրյան, ԱԺ ֆինանսավարկային, տնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ. «Ես կարող եմ գնահատել միայն բյուջեի մասով. 2001 թվականին նախատեսվում է պարտքերի վերացում։ Ընդամե՛նը։ Հիմնականո՛ւմ։ Պետք է ասել, որ 2001 թվականին մեր հնարավորությունները շատ սուղ են։ Մյուս ծրագրերի մասին, իհարկե, կարող է խոսել գործադիր իշխանության ղեկավարը, որը գիտի, պայմանավորվածություններ ունի եւ սպասելիքներ։ Եվ ես չեմ կասկածում, որ կան այդ պայմանավորվածությունները Լինսի հիմնադրամի եւ մյուս ներդնողների հետ, որոնք, հնարավոր է, կստեղծեն նոր աշխատատեղեր»։ Մանվել Բադեյան, ՀԺԿ. «Լինսի հիմնադրամն, իրոք, կարգին փող է։ Այն հնարավորություն կտա ստեղծել աշխատատեղեր՝ 150 մլն172ով մոտավորապես շուրջ 40 հազար աշխատատեղ էլ կարելի է ստեղծել։ Մինչ հիմա չէր արվում, քանի որ սարսափելի մեծ դժվարություններ կային Լինսի վարկերը ստանալու համար։ Գիտեմ, որ նախագահի ԱՄՆ կատարած այցի ժամանակ այդ հարցը կարծես թե լուծվել է։ Հիմա ավելի դյուրինացել է։ Համենայնդեպս ա՛յդ ծրագրին ես հավատում եմ, եթե սանձվեն չինովնիկների նկրտումները։ Այսօր բանկային չինովնիկներն ավելի մեծ խոչընդոտներ են ստեղծում, քան թե նույնիսկ պետական չինովնիկները։ Եթե նրանց ախորժակները սանձվեն՝ ապա այդ ռեսուրսները բավական են այդքան աշխատատեղ ստեղծելու համար»։ Արա Կետիկյան, ՀՀԿ խորհրդի եւ ԵԿՄ վարչության անդամ. «Ժամանակը ցույց կտա։ Աստված տա, որ նախագահը հաջողի իրականացնել այդ խոստումները»։ Ալվարդ Պետրոսյան, ՀՅԴ խմբակցություն. «Ես կարծում եմ, որ օբյեկտիվ պատճառներ էլ կային 1998172ի խոստումների չիրականանալու համար։ Եթե նման օբյեկտիվ պատճառներ չլինեն, այսինքն՝ լինի իսկապե՛ս ներքաղաքական կայուն իրավիճակ եւ պատասխանատվության այն գրգիռը, որ նախագահը պարտավոր է ունենալ եւ, կարծում եմ, նա գոնե տեսա՛վ, որ պարտավոր է ունենալ այդ պարտավորությունը եւ ունի՝ այո՛, իրագործելի են այդ խոստումները։ Անհնարին չեն։ Շատ ծրագրեր կային, որ իրագործելի էին, եթե կամք եւ հետեւողականություն դրսեւորվեր։ Ես կարծում եմ, որ չի կարող չդրսեւորվել՝ այլընտրանք չկա պարզապես»։ Վազգեն Մանուկյան, ԱԺՄ նախագահ. «Քիչ հավանական եմ համարում, բայց կցանկանայի, որ այդ խոստումները կատարվեին»։ Գագիկ Ոսկանյան, ՀԺԿ (նա հարցը լսելուց հետո մատնացույց արեց դաշնակցական Մարտուն Մաթեւոսյանին՝ թե «իրենց նախագահն է, թող ինքը պատասխանի»- Ա.Ի.). «Նույն կազմակերպությունները, որոնք հիմա աշխատում, մրցույթով որեւէ պատվեր են կատարում՝ պիտի տեղափոխվեն Լինսի հիմնադրամ։ Այսինքն, մարդկանց թվաքանակը կմնա նույնը։ Եթե նույն ձեւով պիտի կատարվի այս ծրագիրը, ինչ 1998172ի խոստումները, ուրեմն, հավատ չի ներշնչում, որ իրոք 45 հազար աշխատատեղ կստեղծվի»։ Խորեն Սարգսյան, ՀԿԿ խմբակցություն. «Հայաստանը քանդեց Համաշխարհային բանկը, եւ պրն նախագահը նորից 300 մլն172ի վարկ է բերում։ Ինչո՞ւ։ Էլ ի՞նչ է մնացել քանդելու։ Ի՞նչ աշխատատեղերի մասին է խոսքը՝ սո՛ւտ խոսակցություն է։ Պարզ ասեմ, որ հույսը երեւի միայն մի բանի վրա է՝ Հայաստանը դատարկվում է, մնացած փոքրաթիվ ժողովուրդը մի կերպ կապրի եւ կաշխատի։ Սպասենք մինչեւ ապրիլ՝ շատ հեռու չէ։ Տեսնենք, դրանից հետո ի՞նչ թիվ են ասելու, մինչ ե՞րբ են ձգձգելու»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել