Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Սարգսյանը մտավ քառորդ եզրափակիչ

Մարտ 02,2001 00:00
tenis

Սարգիս Սարգսյանը մտավ քառորդ եզրափակիչ ԱՄՆ-ի Սան-Խոսե քաղաքում ընթացող թենիսի «Sybase Open» միջազգային մրցաշարում, որի մրցանակային ֆոնդը 400 հազար դոլար է, հայաստանցի թենիսիստ Սարգիս Սարգսյանը երկրորդ տուրում անչափ համառ պայքարում 6։4, 6։7 (7։5), 7։6 (7։2) հաշվով պարտության մատնեց ավստրալացի Ուեյն Արթուրսին ու մտավ 1/4 եզրափակիչ։ Այստեղ Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթելուց հետո իր անդրանիկ մրցելույթն ունեցավ նաեւ թենիսի միջազգաիյն ֆեդերացիայի չեմպիոնական ցուցակը գլխավորող մեր մյուս հայրենակիցը՝ Անդրե Աղասին։ Նա եւս հաղթանակ տարավ՝ առավելության հասնելով Կորեայի ներկայացուցիչ Հյուն Տայկի նկատմամբ՝ 7։5, 3։6, 3։6։

Դրանից հետո Աղասին, որը մեր ժամանակների մեծագույն թենիսիստներից է, հայտարարել է հետեւյալը. «Ես այլեւս չեմ մասնակցի Դեւիսի գավաթի խաղարկությանը»։ 30-ամյա թենիսիստը, որ պրոֆեսիոնալ մրցաշարերում խաղում է արդեն ավելի քան 12 տարի, ցանկանում է տեղ տալ երիտասարդներին։ «Այդ տարիների ընթացքում ես բազմաթիվ հաղթանակներ եմ տոնել ու կրել նաեւ պարտություններ։ Եվ դրա համար շնորհակալ եմ ճակատագրին։ Այդ հաղթանակները ոգեւորել են ինձ, իսկ պարտությունները՝ սարսափեցրել։ Հիմա ես ուզում եմ այդ ամենին նայել կողքից»,-ասել է աշխարհի թիվ մեկ ռակետը։ Հիշեցնենք, որ նրանից առաջ ճիշտ այդպիսի որոշում էր կայացրել նաեւ հանրահռչակ Փիթ Սամփրասը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031