Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՐ ԵՆՔ

Մարտ 16,2001 00:00
Koch

Մի քանի տասնյակ ազատամարտիկներով մենք «Հայոց տուն» միության շրջանակներում ստեղծել ենք Ազատամարտիկների կոմիտե, որի նպատակներն են՝ օգնություն ցույց տալ մեր զոհված ընկերների ընտանիքներին, փորձել մեր ուժերով պահել նաեւ մեր ընտանիքները։ Այսօր Արցախյան պատերազմից վերադարձած ազատամարտիկները մոռացված են իշխանությունների կողմից։ Մոռացության են տրվում նույնիսկ հերոսները։ Օրինակ՝ Սամվել Բաբայանի հետ կողք կողքի կռված անդամներ ունենք, որոնք այսօր տեսնում են, թե ինչպես են իրենց հրամանատարի սխրանքները արհամարհվում, կոչումը ետ վերցվում։ Այս ի՞նչ բարոյալքում է, ինչպե՞ս պետք է պաշտպանենք մեր հողերը, ո՞ւմ պետք է հավատանք, եթե ոչ՝ մեր ազգային հերոսներին։ Գուցե՝ Ֆրանսիայի հերոսի՞ն: Մենք կոչ ենք անում բոլոր ազատամարտիկներին՝ տեր կանգնել թափված արյանը։ Մեր նպատակը մեր Հայրենիքի եւ նրա բաղկացուցիչ մասը կազմող Արցախի ազատությունն ու բարօրությունն է։

Այսօր նորից է վտանգված Արցախը, լարվածությունը խնդրի շուրջ մեծանում է։ Ավելի ճիշտ՝ արհեստականորեն մեծացվում։ Բոլոր նրանց՝ եւ Ադրբեջանում, եւ Հայաստանում, ով մոռացել է, հիշեցնում ենք՝ Արցախի հարցը վերջնականապես լուծվում է, հայրենի հողը առեւտրի առարկա չէ։

ՆԵՐՍԵՍ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031