Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԴԿԱՍՏԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԻՐԻԱ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Մայիս 05,2001 00:00

ՀՆԴԿԱՍՏԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԻՐԻԱ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների պետական ծրագրում ընդգրկված միջոցառումներից ամենագայթակղիչներից մեկը, թերեւս, «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամի կողմից իրականացվող «Քեզ, Քրիստոնյա Հայաստան» աշխարհի ժողովուրդների երաժշտության միջազգային երկրորդ փառատոնն է։ Փառատոնը կմեկնարկի մայիսի 6-ին եւ կավարտվի մայիսի 12-ին։ Մայիսի 6-ին հանդես կգա Ուստադ Ալի Ահմեդ Հուսեյն խանի շենայի համույթը (Հնդկաստան), մայիսի 7-ին՝ «Վահագն» եւ «Մարաթուկ» համույթները (Հայաստան), մայիսին 8-ին՝ Խուան Կարմոնիայի ֆլամենգո երաժշտության համույթը (Ֆրանսիա, Իսպանիա), մայիսի 10-ին՝ Ջիվան Գասպարյանի դուդուկի եւ «Վարպետներ» համույթները, մայիսի 12-ին՝ «Ալ Քինդի» համույթը, Շեյխ Համզու Շակուրն ու Դամասկոսի պտտվող դերվիշները (Սիրիա)։ Երեկ փառատոնի բացման առիթով ասուլիս էին կազմակերպել փառատոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Քյուրջյանն ու փառատոնի պրոդյուսեր եւ գործադիր տնօրեն, ՀՖՆ-ի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի գլխավոր տնօրեն Նիկա Բաբայանը։ Ինչպես նշեց Ժ. Քյուրջյանը, փառատոնի հիմնական նպատակն է՝ «Գրավել համայն աշխարհի երաժշտասերներին դեպի այս հնագույն երկիրը, հրավիրել Արեւելքի, Ասիայի, Աֆրիկայի եւ Եվրոպայի լավագույն կատարողներին, նոր լիցք հաղորդել տարբեր ժողովուրդների մշակութային երկխոսությանը»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել