Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ

Մայիս 09,2001 00:00

ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ Ահա այսպիսի հավատամքով «Ինցեստի» աղջիկները բեմ ելան մայիսի 7-ին՝ ՆՓԱԿ-ում։ Նրանց համերգը նվիրված էր Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ Այդ առիթով նրանք իրենց ջինսերի եւ հարսնազգեստի վրայից հագել էին տերտերի սեւ փարաջաներ։ «Ինտերնացիոնալ» հայտնի երգից բացի, կայացավ «Ես ուզում եմ նախագահ դառնալ» երգի պրեմիերան։ «Ես ուզում եմ տանկերը ջարդել, ես ուզում եմ բանակը ցրել» երգի հեղինակն է Սոնա Աբգարյանը։ Համերգն այս անգամ առանձնանում էր բեմի լուսային եւ ձայնային տեխնիկայով եւ դիզայնով, որի հեղինակներն էլ հենց 3 աղջիկ եւ 1 տղայից բաղկացած «Ինցեստ» խումբն է։ Օգտագործվել էր հատուկ ապարատ՝ ծխածածկույթ արտադրող, որի խնձորի բուրմունքը լցրել էր դահլիճը։ Աղջիկներն արդեն ունեն 16 երգ, որոնք կարող են տեղավորվել մեկ լազերային սկավառակի մեջ։ Նրանք նկարահանվել են Մարիա Հակոբյանի տեսահոլովակում։ Աղջիկները «Լադո» վրացական ռոք խմբի կողմից ամռան սկզբին հրավիրվել են Վրաստանի ռոքերների փառատոնին։ Համերգին զուգընթաց երիտասարդ ավանգարդիստների գրաֆիկական եւ լուսանկարչական աշխատանքներն էին ցուցադրված։ Սոնա Աբգարյանը, Մինաս Հալաջյանը, Լուսինե Դավթյանը, Սերգեյը, Արփին ներկայացրել էին գրաֆիկական աշխատանքներ։ Իսկ Մաքսը եւ Ֆրանկը ներկայացրել էին ֆոտոների շարք, որն անվանվել էր «Մաքս, բալանս, արտ»։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ Ինֆորմացիան՝ ՆԱԻՐԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031