Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Քոչարյանին

Մայիս 16,2001 00:00

Հակահայկական բռունցք Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Քոչարյանին Դեռեւս երկու տարի առաջ տագնապ-զգուշացումով նամակում՝ (հասցեագրված ՀՀ ղեկավարներին) նշվել է, որ մեր հարեւան Ադրբեջանում եւ Վրաստանում նախագահներ Հ. Ալիեւը եւ Է. Շեւարդնաձեն եղել են նախկին ԿԳԲ-ականներ եւ պոլիտբյուրոականներ, որոնց հետ հարաբերությունների մեջ մեր իշխանավորները պետք է լինեն խիստ զգուշավոր։ Այն, ինչ կանխատեսել էի ղեկավարներին հասցեագրածս նամակում, գրեթե նույնությամբ իրականացավ. Է. Շեւարդնաձեն Վրաստանից (կոնկրետ՝ Աջարիայից) հանել տվեց ռուսական զորքերը եւ միացավ հակահայկական եռակողմ (Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան) ալյանսին։ Այդ մասին առաջին անգամ տեղին, բայց շատ ուշացումով, հայտարարություն արեց ՀՀ ԱԳՆ նախարար պրն Վարդան Օսկանյանը։ Իսկ դրանից շատ առաջ, շտապողականությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մաշտոցի շքանշանով պարգեւատրեց Էդվարդ Շեւարդնաձեին՝ կարծես գնահատելով նրա թուրքամետ եւ հայադեմ քաղաքականությունը։ Ալիեւի ջանքերով վերջերս Ստամբուլում հրավիրվել է թրքախոս ժողովուրդների խորհրդակցություն, որի գլխավոր նպատակն է ստեղծել հակահայկական բռունցք։ Իսկ այժմ՝ դարձյալ Հ. Ալիեւի ջանքերով, հրավիրվում է մուսուլմանական ժողովուրդների հավաք, ուր պիտի քննվի Լեռնային Ղարաբաղում հայերի կողմից մուսուլմանական հուշարձանների ավերակման մասին հարցը։ Ահա այս կոնկրետ հարցի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանությունները հնարավորություն ունեն մերկացնելու Հեյդար Ալիեւի կեղծիքները։ Տեղին եւ ճիշտ կլինի այդ հավաքի բոլոր մասնակիցներին, նաեւ միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հրավիրել եւ պահանջել ցույց տալ ավերված մուսուլմանական թեկուզ մեկ հուշարձան։ Վերջին հաշվով, գոնե մեկ անգամ պիտի մերկացվեն նման կեղծիքները։ Բայց չէ՞ որ Ադրբեջանի կողմից հայկական քրիստոնյա հուշարձաններ ավերելու բազմաթիվ փաստեր կարելի է ցուցադրել՝ ապացուցելով իրենց արարքներն ուրիշների վրա բարդելու ավանդույթ դարձած քաղաքականությունը։ Ինչո՞ւ չունեք Ադրբեջանի, Վրաստանի, նաեւ մյուս հարեւան երկրների մասնագետ-խորհրդականներ, չէ՞ որ այդպիսիները քիչ չեն Հայաստանում։ Գ. ԱՎԱԳՅԱՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս 27.04.2001 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել