Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ իր հրավիրած ասուլիսում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը խոսեց մ

Հունիս 07,2001 00:00

Խախտումները ամրագրվել եւ խորացվել են Երեկ իր հրավիրած ասուլիսում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը խոսեց մի շարք խնդիրների մասին՝ կապված «ԱրմենՏելի» գործունեության եւ աղետի գոտու նոր ծրագրերին։ Մինչ հիմնական նյութին անդրադառնալը, պրն Մակեյանը հիշեցրեց «ԱրմենՏելի» գործարքի ժամանակագրությունը, ինչպես նաեւ այն, որ «ԱրմենՏելի» հետ կապված բոլոր խախտումները ամրագրվել եւ խորացվել են սկսած 1997-ից։ Պ. Մակեյանը հենց սկզբից ասաց, որ խոսելու է փաստերով եւ հանրությանն է ներկայացնելու վերջին օրերին իշխանությունների կողմից (նկատի ունի Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին) «ԱԺ-ում եւ կառավարությունում ընթացող որոշ խնդիրների շուրջ» իր տեսակետը մայիսի 30-ին ԱԺ արտահերթ նիստում։ Ինչպես պրն Մակեյանն է պնդում, իշխանությունների կողմից ձեւավորվեց ժամանակավոր հանձնաժողով, որի առաջ խնդիր է դրվել ուսումնասիրել «ԱրմենՏելի» կողմից ներդրումների ու պարտականությունների կատարումը եւ այլ խնդիրներ։ Պրն Մակեյանի հարցադրումներից մեկը հետեւյալն էր. «Որոնք են հանձնաժողովի ստեղծման դրդապատճառները։ Հանձնաժողովը դեռ ձեւավորված չէ, նոր սկսվում է ձեւավորման փուլը։ Այնուհետեւ ԱԺ-ն գնում է արձակուրդ, բայց սեպտեմբերի առաջին նիստին պետք է վերլուծի։ Տեսնես այդ ե՞րբ է աշխատելու էդ հանձնաժողովը եւ ի՞նչ նյութեր է ներկայացնելու»։ Ըստ նրա, դրդապատճառները հետեւյալն են՝ ա) հիմնական պատասխանատուներին պահելով ստվերում, փորձում են ուշադրությունը շեղել դեպի «նախկինները», ինչպես կատարվեց էներգետիկ հանձնաժողովի դեպքում, բ) հանձնաժողովը կփորձի լուծել մասնավոր, անձնական, կլանային հարցեր՝ «ԱրմենՏելի» ներդրումային 126 մլն դոլարի հավելագրված 50-60 մլն դոլարի իրենց բաժինը ստանալու, գ) բացառված չէ, որ լուծելու են ավելի մեծ խնդիրներ՝ համաձայնեցված որեւէ երկրի հետ՝ OTE-ին դուրս մղելու այս տարածաշրջանից։ Ինչ վերաբերում է աղետի գոտուն, ապա, ըստ պրն Մակեյանի, իշխանությունները դրան սովորաբար անդրադառնում են ընտրությունների նախաշեմին. «Էն տպավորությունն է ստեղծվել, որ թվում է, թե առաջիկայում ընտրություն է սպասվում, որովհետեւ աղետի գոտու ժողովրդին միշտ կերակրում են ծրագրերով»։ Նրա տվյալներով, վերջին 3 տարիների ընթացքում գործել է 3 ծրագիր։ Առաջին ծրագրում Ռ. Քոչարյանը խոստանում է, որ «2001-ին աղետի գոտի չի լինելու, այն վերականգնված է լինելու։ «Աղետի գոտին մնում է նույն ձեւով, ինչպես 1998-ին։ Գուցե օբյեկտիվ պատճառներ կան, ես դեմ չեմ, բայց հարկավոր էր հանդես գալ հասարակության, հատկապես աղետի գոտու ժողովրդի առաջ, ներողամտություն հայցել եւ բացատրել, թե ինչու չի իրականացվել ծրագիրը։ Պետք է հրապարակայնորեն ներկայացվեին ֆինանսական բոլոր հոսքերը եւ այն, թե ինչո՞ւ չի կատարվել եւ ի՞նչ պատճառներով»,- ավարտեց պրն Մակեյանը։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել