Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒԳԱՐԱ՞Ն ԵՍ ՈՒԶՈՒՄ՝ ՈՒՐԵՄՆ ԾԱԾԿԱԳԻՐ ՈՒՆԵՍ

Օգոստոս 15,2001 00:00

ԶՈՒԳԱՐԱ՞Ն ԵՍ ՈՒԶՈՒՄ՝ ՈՒՐԵՄՆ ԾԱԾԿԱԳԻՐ ՈՒՆԵՍ Ընդունելության քնությունների ժամանակ դիմորդների հանդեպ կիրառվող խստությունները հաճախ զավեշտի են վերածվում։ Երկու օր առաջ ԵՊՀ-ում կայացած մաթեմատիկայի քննության ժամանակ դիմորդներից մեկը զուգարան գնալու ցանկություն է հայտնել։ Հսկիչներից մեկը դիմորդին ուղեկցել է զուգարան եւ զգուշացրել, որ նրան տրվում է ընդամենը 3 րոպե, որից հետո կսկսի դուռը թակել, իսկ չպատասխանելու դեպքում նա կբացի այն։ Լսելով հսկիչի երկար-բարակ բացատրությունները եւ, որ որեւէ խախտումի դեպքում ողջ պատասխանատվությունը դիմորդի վրա է լինելու, վերջինս մտել է զուգարան, սակայն չի հասցրել ներսից դուռը փակել, երբ լույսերը անջատվել են։ Հարցին՝ ինչո՞ւ լույսերն անջատվեցին, հսկիչն ասել է՝ «կարգն է այդպես, անջատում ենք, որ շպարգալկա չնայես»։ Նման պատմություն մեկ այլ դիմորդ էլ պատմեց, սակայն այս դեպքում հսկիչը դիմորդին կոպտորեն հեգնել է՝ «դե գործդ արա, էլի, կարո՞ղ ա մի հատ էլ լապտերիկ բերենք, որ շպարգալկադ լավ ուսումնասիրես»։ Դիմորդները բորբոքված շեշտում էին, որ նախօրոք չէին զգուշացրել լույսերը անջատելու մասին։ «Նախ, այդ 3 րոպեում հնարավոր չէ ծածկագրից օգտվել եւ հետո դա ինչ վերաբերմունք է, կարծես թե հանցագործներ ենք»,- բորբոքված պատմում էին դիմորդները։ Ընդունված կարգ է, որ դիմորդին զուգարան է ուղեկցում հսկիչը, սակայն զուգարանի լույսերը անջատելու մասին որեւէ կարգ կարծես թե չկա։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել