Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆԳ ԳՈՒՄԱՐԱԾ ՄԵԿ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՅՈՒՐՅԱԿՈՒՄ

Սեպտեմբեր 11,2001 00:00

ՀԻՆԳ ԳՈՒՄԱՐԱԾ ՄԵԿ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՅՈՒՐՅԱԿՈՒՄ Հրապարակվել է պրոֆեսիոնալ շախմատիստների համաշխարհային դասակարգման վարկանիշային նոր ցուցակը՝ 2001թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ։ Առաջին հորիզոնականը 2798 գործակցով զբաղեցնում է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը (Ռուսաստան)։ Երկրորդ տեղում է նույնպես ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2793)։ Ուժեղագույնների եռյակը եզրափակում է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը (2732)։ Առաջատարների տասնյակում, ըստ հերթականության, տեղ են զբաղեցրել նաեւ. 4. Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2706), 5. Պետեր Լեկո (Հունգարիա, 2699), 6. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան, 2699), 7.Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա, 2692), 8. Ալեքսանդր Խալիֆման (Ռուսաստան, 2676), 9. Մայքլ Ադամս (Անգլիա, 2670), 10. Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2665)։ Հայաստանի շախմատիստներից լավագույնը գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է, որը 2620 գործակցով 25-րդն է։ Առաջին հիսունի մեջ են մտնում նաեւ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը՝ 39-րդ հորիզոնական (2594) եւ Վլադիմիր Հակոբյանը՝ 43-րդ տեղ (2591)։ Հարյուրյակի մեջ են՝ 82. Կարեն Ասրյանը (2558), 83. Աշոտ Անաստասյանը (2558)։ Արտաշես Մինասյանը 2534 գործակցով 133-րդն է, Լեւոն Արոնյանը՝ 165-րդը (2524), Արսեն Եղիազարյանը՝ 183-րդը (2519)։ Չեխիայի դրոշի ներքո հանդես եկող հայաստանցի Սերգեյ Մովսիսյանը զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը եւ ունի 2572 գործակից։ Վերջում ասենք, որ դասակարգման այս ցուցակում նշված է 247 շախմատիստի անուն։ Ք. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել