Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ ՁԵԶ ՀԵՏ ԽՈՍԵԼ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ»

Մարտ 05,2002 00:00

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ ՁԵԶ ՀԵՏ ԽՈՍԵԼ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ» Ես՝ Ալբերտ Վարդգեսի Ավետիսյանս (Քաշաթաղի (Լաչին) առաջին բնակիչ, ազատամարտիկ) այսօր վարչակազմի ղեկավարի՝ Ա. Հակոբյանի կողմից անօրինական կերպով իմ բնակարանից վտարված, դիմում եմ Հայաստանի պարոններին։ 17.02.2002թ. դիտեցի հեռուստատեսության «Ծաղկաձոր-Գլենդել» կամուրջ հաղորդաշարը։ Խոսվեց հայրենիքը լքողների մասին։ Ես չեմ մեղադրում նրանց ինչ-որ տեղ, որ մի կտոր հացի համար հեռանում են հայրենիքից։ Ուզում եմ հարց տալ մեր ղեկավարներին։ Հարգելի պարոններ, իսկ եթե դուք լինեիք մեր տեղը ու աշխատանք չունենայիք եւ ոչ էլ հույս, իսկ աշխատանք ունենալու դեպքում էլ՝ ամիսներով սպասեիք, որ մի չնչին գումար ստանայիք, որը չբավարարեր նույնիսկ լույսի եւ հեռախոսի վարձին եւ ձեր երեխան խնդրեր, ասեր, որ «հայրիկ, սիրտս քաղցր բան է ուզում», խնձոր կամ տանձ, ինչը քո հայրենի քաղաքում ամենուր վաճառվում է եւ երեխադ այդ բոլորը տեսնում է, բայց ի վիճակի չես քո երեխայի սրտի ուզած մի փոքր ցանկությունը կատարելու։ Եթե, հարգելի պարոններ, դուք լինեիք մեր վիճակին, այն ժամանակ ոչ թե հայրենիքը կլքեիք, այլ… կվաճառեիք։ Բայց ես համարյա սոված, անօթեւան տանում եմ այդ դժվարությունները, իմ փոքրիկ երեխայի հետ չեմ լքում հայրենիքս։ Ուրեմն հայրենասիրության մասին ձեզ հետ խոսել միտք չունի։ Անձամբ ես երբեք չեմ լքի իմ հայրենիքը, որի համար անցա մարտական ուղիով, տեսա իմ կյանքում շատ դժվարություններ: Եկեք գոնե 2 օրով, 1 ամսով տեղներս փոխենք, մի քիչ էլ դուք դիմացեք այս պայմաններին եւ այն ժամանակ ամեն ինչ պարզ կլինի։ Հիմա մենք չգիտենք ինչ անենք, ո՛չ տուն ունենք, ո՛չ էլ փախստականի կարգավիճակ, մարդահամարի մեջ էլ չկանք։ Եվ այսօր չէի ցանկանա ոչ մեկին, որ մեր վիճակին արժանանար։ Կացարանս՝ ՀՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել