Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԶԼՄ-ՆԵՐԻՆ

Մարտ 20,2002 00:00

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԶԼՄ-ՆԵՐԻՆ Երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրերն էին «Թառումյան» տառատեսակի հեղինակ Ռուբեն Հակոբյանը, փաստաբան Զարուհի Դանիելյանը, «Երկիր» թերթի պատասխանատու Համլետ Դավթյանը, «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանն ու «Նոյյան տապան» լրատվական գործակալության պատասխանատու Տիգրան Հարությունյանը։ Անհանգստությունը, թերեւս, այս տարվա ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դռնբաց դատական նիստի վճիռն է, որը քննելով «Էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ հայցն ընդդեմ «Գոլոս Արմենիի» եւ «Երկիր» թերթերի, բավարարել է։ Ամեն ինչ սկսվել է «Նոյյան տապան» լրատվական գործակալության տարածած տեղեկությունից, որն իբրեւ բաժանորդ տարածել են վերոհիշյալ 2 թերթերը։ Վերջիններս հրաժարվել են հերքում տպագրել, քանզի լրատվության հեղինակը ոչ թե իրենք են, այլ լրատվական գործակալությունը։ Սակայն Վ. Ավանեսյանի մասնակցությամբ դատական նիստը այլ ընթացք է ունեցել։ Եվ լրատվության հեղինակ գործակալության փոխարեն դատարանը հերքում է «պարտադրել» լրատվամիջոցներին։ Այս հերքման նախադեպն ուշագրավ է նրանով, որ 1) լրատվական գործակալություն եւ բաժանորդ-լրատվամիջոց սեպ է խրվում։ 2) Գործակալության տարածած տեղեկությունը «ստուգելու» պատիվը վերապահվում է, մեղմ ասած, լրատվամիջոցներին։ Վերջիններիս, ըստ դատարանի տրամաբանության, վերապահվել է… ոչ ավել, ոչ պակաս՝ նախաքննական մարմնի գործառույթ։ Այն է, ճշտել, «քննել գործակալության լուրի «իսկությունը»։ 3) Բանկը ոտնահարել է «Թառումյան» տառատեսակի հեղինակի հեղինակային իրավունքը, այն է, առանց նրա համաձայնության գողացել ոչ ավել, ոչ պակաս՝ նրա համակարգչային արտադրանքը՝ տառատեսակը։ Այդ հաստատվում է դատարանում արված նրա մի հայտարարությունից, որ կա «երրորդ կողմ»։ Համակարգչահենության համար պատասխանատուն, մինչդեռ, թե բանկի ներկայացուցիչն է, թե նրա ակնարկած երրորդ կողմը։ Ի դեպ, բանկի շահերը ներկայացնում էր իրավաբան Հայկ Հարությունյանը՝ ԱՆ նախարարի եղբայրը։ Գործակալությանը ներքաշելով սույն պատմության մեջ՝ մի հեռահար նպատակ ունի, նախընտրական փուլում հասկացնել լրատվամիջոցներին, որ ձեր նկատմամբ մի լրացուցիչ լծակ էլ ունենք ազդելու։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031