Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ» ԱՄՓՈՓՎԵՑ

Մայիս 24,2002 00:00

«ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ» ԱՄՓՈՓՎԵՑ Մայիսի 23-ին ոսկու գործարանում կայացած մամլո ասուլիսը, որը բացեց ոսկեգործների ու ակնագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը, ամփոփումն էր «Ոսկեգործություն 2002» միջազգային ամենամյա 5-րդ ցուցահանդես-վաճառքի։ Պրն Է. Գրիգորյանը նշեց, որ ի սկզբանե տոնավաճառին մասնակցելու ցանկություն էին հայտնել 15 երկրների թվով 25 ֆիրմաներ, սակայն մասնակցել են 15 ֆիրմաներ՝ 8 երկրներից՝ Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Ուզբեկստանից եւ այլն։ Ընդհանուր հաշվով, ցուցահանդես-տոնավաճառ այցելել է 6 հազար մարդ։ Ըստ պրն Գրիգորյանի, մասնակիցների մեծ ցանկը ցույց է տալիս, որ Հայաստանի ոսկեգործ-ակնագործները արդեն հաստատորեն ինտեգրացված են համաշխարհային ոսկեգործության ոլորտին։ Նշանակալից է նաեւ այն, որը տոնավաճառի ընթացքում հանդիպում են խոշոր վաճառականներ, արտադրողներ եւ պարզաբանում իրենց փոխադարձ հարաբերությունները, ինչպես նաեւ արտադրություն-վաճառք ծավալները։ Տոնավաճառի բացասական կողմը, ըստ նախագահի, մնում է Հայաստանում մեծավաճառների չկազմավորված դասը, փոքրավաճառների չմասնակցելու փաստը։ Դա նոր պայմանագրեր կնքելու հնարավորությունների կորուստ է։ Պրն Գրիգորյանը լրագրողներին պատմեց նաեւ տոնավաճառի ընթացքում հայ ոսկեգործ-ակնագործների միության գումարած հերթական 3-րդ ընդհանուր ժողովի մասին, որտեղ միության խորհուրդը հանդես է եկել հաշվետվությամբ եւ կատարվածը գնահատվել է «բավարար»։ Արդյունքում կնքվել են 2001-ից 12%-ով ավելի պայմանագրեր, մասնավորապես՝ բանկային ձուլակտորներ ձեռք բերելու, սարքավորումներ գնելու եւ այլնի։ Ինչպես նաեւ մասնակցելու Վինչենցոյում, Լաս Վեգասում, Մոսկվայում այս տարվա ընթացքում կազմակերպվելիք տոնավաճառներին։ ՄԱՐԻՆԵ ԴՈԽՈԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031