Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շատ վախենալու Ալֆրեդը վերադառնում է

Հոկտեմբեր 09,2002 00:00

Շատ վախենալու Ալֆրեդը վերադառնում է «Առավոտը» ժամանակին անդրադարձել է «Ալֆրեդի սենյակ» խաղին ու նրա վերաբերյալ ընթերցողների ոչ դրական արձագանքին։ Սակայն պարզվում է, որ խաղն ունի նաեւ բազմաթիվ երկրպագուներ, որոնք առանց նրա չեն պատկերացնում իրենց կյանքը։ Թվում էր՝ ամբողջ Երեւանն էր թնդում «Ալֆրեդի սենյակ» խաղի հիմարության ու անմակարդակության աստիճանից: Այնուամենայնիվ, դա թվացյալ էր: Իսկ ապացույցներ ունենք՝ շուտով կվերսկսվի «Ալֆրեդի սենյակ-3» խաղը: Ինչպես տեղեկացրեց խաղի կազմակերպիչներից մեկը, գրասենյակն անընդմեջ հեռախոսազանգեր է ստանում, թե՝ «որտե՞ղ է մեր սիրած խաղը, ինչո՞ւ չի շարունակվում»: Վերոհիշյալ կազմակերպիչը, բնականաբար, ոչ մի դեպքում չհամաձայնեց ներկայանալ. ուրեմն գիտակցում է, որ հիմարության վրա է «փող շինում»: Նույն այդ ամաչկոտ կազմակերպչից ճշտեցինք նաեւ խաղին մասնակցելու համար անհրաժեշտ նախապայմանների եւ խաղի վերսկսվելու հետ կապված որոշ մանրամասներ։ – Խաղին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայանալ Ալֆրեդի գրասենյակ, բերել մեկ լուսանկար եւ վճարել ընդամենը 2500 դրամ,172 ասաց ներկայանալ չկամեցող խաղի կազմակերպիչը: – Ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում ընդունող հանձնաժողովը: – Խաղին մասնակցելու համար հարկավոր է միայն համակրելի լինել: (Քիչ բան չէ՝ համաձայնեք): – Ո՞վ է այդ «սարսռեցուցիչ» ձայնով խոսողը: Հո մեր վարչապե՞տը չէ (մանավանդ նման անեկդոտ էր պտտվում): – Չէ, դա պարոն Ալֆրեդն է: – Նա ծերունի՞ է: – Ոչ: Հետաքրքիրն այն է, որ խաղից առաջ մասնակիցները հայտարարում են, թե իրենք անկաշկանդ են ու չկոմպլեքսավորված եւ չեն ամաչելու նրանից, որ լոգարանում տեսախցիկ է տեղադրված (իսկ դա արվում է այն նպատակով, որպեսզի տղաները աղջիկների համար թաքուն կռիվ չանեն): Սակայն խաղի սկսվելուն պես բոլորը դառնում են «նազելի ու նուրբ, ամոթխած հայուհիներ» եւ գերադասում են զուգարանում զգեստափոխվել չցուցադրվելու համար։ Մի կարեւոր հանգամանք եւս՝ խաղի մասնակիցները ահավոր շատակեր են: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել