Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Նոյեմբեր 20,2002 00:00

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման հարցի շուրջ ընթացող բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկությունները իրենց էությամբ նույնաբովանդակ են եւ պարունակում են Հայաստանի (ներառյալ Արցախի) անվտանգության տեսակետից անընդունելի պահանջներ: Դրանք են հայրենի տարածքների հանձնումը, ադրբեջանական տարրի բնակեցումը այդ շրջաններում, տարածաշրջանում Թուրքիայի առաջխաղացման համար անվտանգ հաղորդակցությունների տրամադրումը, մասնավորապես Մեղրիի միջանցքով: Միաժամանակ բոլոր առաջարկությունները, ձեւակերպումների դիտավորյալ բազմազանությամբ, մեկ նպատակ են հետապնդում. բթացնել զգոնությունը, համոզել, խաբել եւ այդպիսով սպառնալի լուծումներ պարտադրել` մասնավորապես հայ հասարակությանը: ՀՀ սրտգործնախարարի խոսքերով, այսօր Պրահայում կայանալիք նախագահների հանդիպման առիթով, այդպիսի նոր տարբերակ է դրված բանակցությունների սեղանին: Առանձնահատկությունը այն է, որ այս անգամ առաջարկությունը բերված է ստորագրության համար պատրաստ, վերջնական տեսքի: Այն Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից արդեն հայտարարվել է որպես «բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակ»: Առաջարկի բովանդակային առանձնահատկությունը այն է, որ նրանում սահմանվում են ժամանակավոր կարգավիճակներ՝ ՄԱԿ-ի մանդատ՝ Լեռնային Ղարաբաղի, համատիրություններ՝ Լաչինի եւ Մեղրիի միջանցքների համար: Դրա փոխարեն տարածքների հանձնումը, ադրբեջանցիներով բնակեցումը եւ Նախիջեւան-Մեղրի-Բաքու ճանապարհի բացումը դիտարկվում են որպես անմիջապես կիրառելի պայմաններ: Միաժամանակ, միջնորդական ակտիվության աճը թույլ է տալիս ենթադրել, որ մեծացել է նաեւ ճնշումը նախագահների վրա: Տարածաշրջանային այլ խնդիրների պատճառով հաշվի չեն առնվում նույնիսկ նախընտրական շրջանի անպատեհությունները: «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարական նախաձեռնությունը, ստիպված, զգուշացնում է Հայաստանի իշխանություններին, նրանց աջակցող եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին, ողջ հասարակությանը, որ անչափ մեծացել է Արցախյան հաղթանակի պարտության վերածվելու հավանականությունը: Այսպիսի պարտության պատասխանատվությունը իշխանություններից բացի կրելու են բոլոր քաղաքական կազմակերպությունները, իսկ հետեւանքների բեռը՝ Հայ Ազգը: ԵԱՀԿ-ն ՋԱՎԱԽՔՈՒՄ Ըստ «Արմինֆո»-ի, ԵԱՀԿ-ն Վրաստանում կիրականացնի տասը ծրագիր, որոնց նպատակն է խորացնել հայաբնակ Սամցխե-Ջավախքի շրջանի բնակչության քաղաքական, տնտեսական եւ լեզվական ինտեգրումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930