Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՀԱՆՈՒՐ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ» ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Նոյեմբեր 20,2002 00:00

ԸՆԴՀԱՆՈՒՐ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ» ԱԽՏՈՐՈՇՈՒՄ «Մենք շատ հաճախ վերցնում ենք զարգացած երկրների փորձը, որոնք իրենց ճանապարհն են անցել, իրենց պրոբլեմատիկայով բավական տարբեր են եղել մեր խնդիրներից եւ մեզ համար գործնականում շատ կարեւոր է իմանալ՝ մեր իրավիճակում հայտնված երկրներն ինչպես են հաղթահարում աղքատությունը։ Մասնավորապես, տվյալ դեպքում՝ թե ինչպես են ախտորոշում աղքատությունը»։ ՀՀ սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը այսպես բացատրեց «Աղքատության վիճակագրական մոնիտորինգը հետխորհրդային տարածքում» թեմայով առաջին միջազգային գիտաժողովի «աշխարհագրությունը»։ Հյուրերը ՌԴ, Վրաստանի, Ուկրաինայի եւ Լիտվայի վիճակագրական ծառայությունների ու սոցիալական քաղաքականության նախարարությունների պատասխանատուներն են։ Այսօր բացված գիտաժողովի մասնակիցները երկու օրվա ընթացքում կփոխանակեն աղքատության գնահատման իրենց փորձը։ Միջոցառումը բացող եւ ողջունող ՀՀ պաշտոնատար անձինք՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյան, Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյան, Սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյան, կարեւորում էին վիճակագրության դերը՝ հատկապես աղքատության կրճատման հարցում։ «ըպջ րՑՈՑՌրՑՌՍՌ – ՉՏՏոքպ վպ ՋՌջվՖ!»,- նրանցից 25-30 տարի առաջ այս խոսքի ճշմարտացիությունն իր կյանքով ապացուցում էր տովարիշչ Նովոսելցեւը՝ Անատոլի Եֆրեմիչ։ Քիչ ավելի վաղ վիճակագրությունը սահմանելու փորձ էր արել ու այն գործնականում հաջող կիրառման էր դրել Ի. Ստալինը։ Հենց նրա խոսքն էլ, հուսով ենք՝ սխալմամբ, մեջբերեց երեկվա գիտաժողովի մասնակիցներից մեկը. «Երբ մի մարդ է մահանում, դա ողբերգություն է, երբ հարյուրներով են մահանում, արդեն վիճակագրություն է»։ Այդ վիճակագրությունը ընդհանուր շահին՝ աղքատության նվազեցմանը ծառայեցնելուն հետխորհրդային մասնագետներին երեկ էլ օգնության էին եկել Համաշխարհային բանկի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության մասնագետները։ ԱՎԾ նախագահ Ստ. Մնացականյանը խնդիր է տեսնում հետխորհրդային տարածքում այս ոլորտում «մեկ լեզվով խոսելու» անհրաժեշտության։ «Բայց ի սկզբանե պետք է հասկանանք, որ աղքատության գծերը որոշելիս կան տարբերություններ՝ սպառողական զամբյուղի որոշման հարցում։ Օրինակ, աֆրիկյան որեւէ երկրում հագուստի նկատմամբ պահանջարկը չի կարելի համադրել Հայաստանում հագուստի նկատմամբ պահանջարկին, որովհետեւ այստեղ ցամաքային կլիմա է. մեր քաղաքացին եւ շոգ ամառվա, եւ ցուրտ ձմեռվա հագուստների կարիք ունի»,- գտնում է Ստ. Մնացականյանը։ Տարբերություններն, իհարկե, սրանով չեն սահմանափակվում. «Զամբյուղի կազմավորման հիմքում դրվում են նաեւ այլ առանձնահատկություններ՝ ազգային, կրոնական, կենցաղային, կրթական, երկրի գիտատեխնիկական զարգացման մակարդակ, կոմունիկացիաների զարգացման աստիճան եւ այլն»։ Սրանք պրն Մնացականյանը օբյեկտիվ պատճառներ է համարում, իսկ սուբյեկտիվներից նշում է, օրինակ, երեխայի համար ոչինչ չխնայելու հայկական ընտանիքների սովորույթը։ Այսքանով հանդերձ, նախկինում 70 տարի նույն պետության մեջ լինելով, նույն տնտեսությունն ունենալով ու նույն սոցիալական իրավիճակում գտնվելով, ԽՍՀՄ փլուզումից հետո մեր պրոբլեմները նույն պատճառների ածանցյալներ են, ինչպես ասաց Ռ. Մարտիրոսյանը։ «Բնականաբար, այդ աղքատության մոնիտորինգն էլ պիտի փորձի փոխանակում լինի նույն տիպի խնդիրը ախտորոշելու առումով»։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930