Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ԿԱ

Հունվար 17,2004 00:00

ԽՈՐՀԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ԿԱ Երեկ մշակույթի գործիչներին պետական մրցանակների հանձնման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Թամար Պողոսյանը։ Առանց մեկնաբանության ու խմբագրման ներկայացնում ենք նրա հետ փոքրիկ հարցազրույցը։ – Ինչպե՞ս եք գնահատում մշակույթի գործիչներին նման ձեւով խրախուսելը։ – Իսկապես կարեւորում եմ սրա նշանակությունը, որովհետեւ շատ կարեւոր է բարոյական խրախուսումը եւ հասարակության վերաբերմունքը դեպի նրա ստեղծած, իսկապես, մշակույթի արժեքը։ Այս առումով, իհարկե, սա շատ կարեւորագույն է։ Ինձ համար այսօր կրկնակի կարեւոր է, որ այս խրախուսման մեխանիզմը իսկապես ընդունվի ընդհանրապես մշակույթի գործիչների կողմից եւ հավատ ներշնչի, վստահություն ներշնչի եւ իրենք հավատան, որ իսկապես այս քննարկումների արդյունքում լավագույն գործը եւ լավագույն մշակութային գործիչն է խրախուսվում։ Սա շատ ցավոտ հարց է։ Լինելով մշակույթի նախարար, գիտեմ, թե ինչպիսի ցավագին տրամադրություններ կան կոչումների հարցում եւ ես այսօր ենթատեքստում ինձ համար ֆիքսեցի։ Պետք է առաջին հերթին այս մեխանիզմը, որոնցով մարդը առաջադրվում է խրախուսման, վստահություն եւ հավատ ներշնչի խրախուսվող մարդուն։ Այստեղ իսկապես խորհելու նյութ կա։ Ես ինձ համար ենթատեքստում ֆիքսեցի։ Հանրապետության նախագահն էլ նշեց, որ սա լավագույն մեխանիզմներից մեկն է եւ շատ արդյունավետ է աշխատում։ Կարծում եմ, այստեղ ընդօրինակելու եւ խորհելու նյութ կա։ Շնորհավորում եմ, ովքեր այսպիսի բարդագույն մեխանիզմների միջոցով կարողացել են այսպիսի բարձր մրցանակների արժանանալ։ – Որո՞նք են եղել ձեր առաջին ցուցումները փոխնախարարներին։ – Այսօր տարեկան հաշվետվությունը եւ մեր առաջին նիստը միասին ենք արել։ Ցանկացել ենք իսկապես աշխատանքային գործնական տրամադրությամբ մեր աշխատանքները կայանա։ – Հատկապես ի՞նչ հարցերի շուրջ եք խորհրդակցել։ – Տարեկան հաշվետվություն էր, խորհրդակցելու բան չկար։ Սաղ ծրագիրը տրված էր։ Ժամկետները տրված էին, ուղղակի մենք այլ քննարկումների ժամկետ չունենք։ Շատ արագ մտել ենք գործական հարաբերությունների մեջ։ Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել