Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ

Մայիս 11,2005 00:00

ԸՆԴԴԵՄ ՇԱՆՏԱԺԻ Քաղաքական ուժերի պարբերական հանդիպումների ժամանակ, որոնց ընթացքում կուսակցությունները (հիմնականում՝ ընդդիմադիր) փորձում են մշակել քաղաքականություն՝ հանցավոր տարրերի ներթափանցման դեմ, քննարկվում է մի փաստաթուղթ, որի աշխատանքային անունն է՝ «Հայաստանի բարոյական եւ քաղաքական առողջացումը՝ ռազմավարական խնդիր»: Փաստաթղթում, մասնավորապես, նշված է. «Քաղաքացիների սպասվող զանգվածային ելույթների վտանգը չեզոքացնելու համար հրապարակ է նետված «հասարակական միասնության» պահպանման անհրաժեշտության կարգախոսը, որն իբրեւ պետք է ազգային կարեւորության այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են Ցեղասպանության միջազգային ճանաչումը, Արցախի խնդիրը եւ այլն։ Անօրեն կուտակած հարստությունն իշխանության լծակների հետ պահպանելու նպատակով ազգային սրբությունների շահարկումն իշխող հանցախավի առավել ցինիկ դրսեւորումներից է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ բոլոր ժողովուրդների ամենամեծ հարստությունը՝ մարդկանց պատիվն ու արժանապատվությունն ամեն վայրկյան ոտնահարող անձինք նույն այդ մարդկանց անունից զբաղվեն համազգային կարեւորություն ունեցող հարցերի լուծմամբ։ Առավել եւս, որ նրանք արդեն ցույց են տվել, որ այդ խնդիրները նրանց համար սոսկ իրենց իշխանությունը պահպանելու «մանրադրամ» են։ Զգալով դժգոհության ալիքի բարձրացման վտանգը՝ կառավարող վերնախավը պատրաստում է երկրում ազատ ընտրությունները խոչընդոտելու հերթական տարբերակները: Հանցախավը պատրաստվում է իր իշխանության վերարտադրմանը հասարակությանը մոլորեցնելու եւ ժողովրդավարության դրոշի ներքո հասարակական-քաղաքական ուժերի միավորումը խափանելու ճանապարհով»: Նախագիծը, որը տրվել է քննարկման՝ բոլոր քաղաքական ուժերին, ամբողջությամբ հրապարակվելու է «Առավոտի» շաբաթ օրվա համարում: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031