Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Կառուցողական»

Հուլիս 22,2005 00:00

«Կառուցողական» նամակ Բուքիքիոյին Իսկ ԱԺ-ից դուրս մնացած գործիչները խորհուրդ են տալիս «կառուցողական» չլինել ԱԺԴ նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Արշակ Սադոյանը իր առաջարկությունների ճակատագրով մտահոգ մի նամակ է ուղարկել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյին, որը մեր ընթերցողներին ենք ներկայացնում ամբողջությամբ: Պարոն Սադոյանը նաեւ իր հայտնի 64 առաջարկներն է ուղարկել մեզ, որը ծավալի պատճառով հարմար չգտանք տպագրել: «Մեծարգո պրն Բուքիքիո, Ձեր ներողամտությունն ենք հայցում ս.թ. հուլիսի 7-ին իշխանությունների կողմից Ձեզ ուղարկված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների վերափոխված նախագծի վերաբերյալ մեր դիտողություններն այսքան ուշ ուղարկելու համար, թեեւ դա տեղի է ունեցել մեր կամքից անկախ պատճառներով: Ինչպես հիշում եք, հունիսի սկզբին Երեւանում ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների համաձայն, մենք հանձն էինք առել մինչեւ ս.թ. հունիսի 15-ը առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ ներկայացնել մեր առաջարկությունները, որոնք եւ մենք ս.թ. հունիսի 13-ին պաշտոնապես ներկայացրել ենք ՀՀ Ազգային ժողով, իսկ հունիսի 15-ին հանձնել ենք ՀՀ-ում ԵԽ պաշտոնական ներկայացուցչություն՝ խնդրելով դրանք ուղարկել Ձեզ: Սակայն մենք առայսօր չունենք որեւէ տեղեկություն առ այն, թե ինչպիսի արձագանքի են արժանացել դրանք Ձեր կողմից: Անկախ դրանից, մենք, կարեւորելով ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը եւ մանրամասն ուսումնասիրելով երկրորդ ընթերցմանը ներկայացվելիք եւ հուլիսի 7-ին իշխանությունների կողմից Ձեզ ուղարկված նոր՝ վերափոխված նախագիծը, որը նույնպես լուրջ թերություններ է պարունակում, անհրաժեշտ ենք համարում Ձեզ ուղարկել վերափոխված նոր նախագծին վերաբերող մեր դիտողությունները՝ հուսալով, որ Վենետիկի հանձնաժողովը առնվազն այս անգամ կուսումնասիրի եւ հաշվի կառնի դրանք իր եզրակացության մեջ»: Մ. Ե.Հ. Գ. Երեկ «Առավոտի» հետ զրույցում նախկին պատգամավոր Խորեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չպետք է վերադառնա ԱԺ: Քանի որ՝ «դա արդարացնելու է իշխանության լեգիտիմությունը: Մարտունեցին ասում է՝ «Էշ նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»,- ասում է Խորեն Թռչունիչը: Այս կարծիքին է նաեւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: «Արամ Սարգսյանը ճիշտ է, իր մոտեցումները ճիշտ են: Ովքեր ներքաշվել են այս գործընթացում՝ իշխանամետներ են կամ վաշխառուներ եւ տանում են մինչեւ 2008 թվական: Ասում ենք՝ կրիմինալ են, օլիգարխ են, երկրում օրենք չկա եւ այլն, եւ այլն, բա էլ ի՞նչ իրավունքով են նրանք Սահմանադրություն առաջարկում»,- ասում է Գ. Մարգարյանը: Ըստ նրա, «նման խաղերով» իշխանությունները ցանկանում են աշխարհին ցույց տալ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է, հատկապես՝ «երբ Ղարաբաղի հարցն էլ օդից առկախ է»: Իսկ գործընթացում ներքաշվողները «յուղ են լցնում այդ կրակին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031