Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՇԱՆՏԱԺԻՍՏԻՆ ԵՎ ՊՈՌՆԿԱԳՐԻՆ

Հուլիս 07,2006 00:00

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԵՆ ՇԱՆՏԱԺԻՍՏԻՆ ԵՎ ՊՈՌՆԿԱԳՐԻՆ Ս/թ. հունիսի 12-ին ՀՀ ոստիկանություն
հեռախոսազանգ էր ստացվել այն մասին, որ զանգահարողը «Քուին-բուրգեր» սրճարանում թողել
է կարեւոր տեղեկություններ պարունակող նամակ։ Նույն օրը նշված սրճարանում հայտնաբերվել
է նամակ, որտեղ անանուն հեղինակը նախազգուշացնում էր իբր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի
դեմ նախատեսվող մահափորձի եւ նրա կազմակերպիչների մասին։ Մանրակրկիտ տեղեկություններ
տրամադրելու դիմաց նա պահանջում էր $50000։ ՀՀ ԱԱԾ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական
միջոցառումների արդյունքում ս/թ հուլիսի 4-ին հայտնաբերվել եւ ձերբակալվել է անանուն
նամակի հեղինակը՝ Երեւանի բնակիչ, 1973 թ. ծնված Սարգիս Միշայի Կարապետյանը, որը
ունի բարձրագույն իրավաբանական կրթություն եւ դասավանդում է «Կրիմինոլոգիա» Երեւանի
մենեջմենթի համալսարանում։ ՀՀ ԱԱԾ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների
արդյունքում ս/թ հուլիսի 3-ին կասեցվել է 1958թ. ծնված, Երեւանի բնակիչ Ալեքսանդր
Արտաշեսի Սիմոնյանի անօրինական գործունեությունը։ Նրա բնակարանում հայտնաբերվել եւ
առգրավվել է մեծ քանակությամբ պոռնոգրաֆիական բնույթի տեսանյութեր (տեսաերիզներ եւ
տեսասկավառակներ)։ Ա. Սիմոնյանը պոռնկագրական բնույթի ֆիլմերի մեծ մասը ձայնագրել
է իր առանձնատանը տեղադրված արբանյակային ալեհավաքներից տեսաերիզների միջոցով եւ
կազմակերպել է դրանց վաճառքը ու վարձույթով տրամադրումը։ՀՀ
ԱԱԾ մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել