Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ԿՏԱՆ

Փետրվար 20,2007 00:00

\"\"

Հայկ Բաբուխանյանի ղեկավարությամբ գործող ՍԻՄ մարմինները եւ 40-ից ավելի տարածքային կառույցները երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որով ՀՀ վերաքննիչ դատարանի վճռի փետրվարի 19-ի պարզաբանումը գնահատել են իբրեւ բազմակուսակցության սկզբունքի վերջ. «Կատարվածը ոչ այլ ինչ է, քան բազմակուսակցականության եւ խոսքի ազատության սկզբունքների իսպառ ոչնչացման ու տոտալիտար կառավարմանն անցնելու միջոց: Կատարվածն այլեւս բացառում է օրինական խորհրդարանական ընտրությունների ամենաչնչին հնարավորությունը եւ որպես նախադեպ՝ ճանապարհ է բացում ընտրողների կամքի հետ ոչ մի առնչություն չունեցող Ազգային ժողովի ձեւավորման համար: Այս իրավիճակում կուսակցությունն, այնուամենայնիվ, շարունակելու է իր գործունեությունը, իրեն իրավունք է վերապահում օրենքով չարգելված ցանկացած միջոցներով հակահարված հասցնելու օլիգարխիկ-կրիմինալ վարչախմբի եւ նրա վարձու կամակատարների բոլոր ոտնձգություններին եւ վերականգնելու կուսակցության բնականոն գործունեությունը»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728