Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐԵՎՆԵՐԻ» ՀԵՏ ԿԻՍՎԵ՞Լ Է

Հունիս 06,2007 00:00

\"\"

«Իմ վաղվա ճակատագիրը կախված չէ բնապահպանության նախարարի պաշտոնից եւ աթոռից, քանի որ նախկինում եղել եմ քաղաքապետ, զբաղեցրել տարբեր պաշտոններ»,- ըստ «Նոյյան տապանի», երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Նրա խոսքերով՝ իր գործունեությունը չի սահմանափակվում միայն գործադիր իշխանությամբ. «կարեւորը քաղաքական գործունեությունը քաղաքական թիմի հետ միասին իրականացնելն է»,- ասաց նա: Իսկ hetq.am-ը հիշեցնում է, որ մամուլի հրապարակումներից միայն երկու ամիս անց նախարարը փորձեց հերքել այն տեղեկատվությունը, որ նա իր բարեկամների միջոցով տիրացել է մի շարք հանքավայրերի: «Ինչո՞ւ Վարդան Այվազյանը խոսեց հոդվածների հրապարակումից միայն երկու ամիս անց,- հարցնում է այդ էլեկտրոնային պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը եւ պատասխանում:- Նա վերեւների հետ իր հարցերն արդեն լուծել է եւ հնարավոր է, նույնիսկ, նախարար մնա: Նա կարող է շարունակել ծաղկեցնել իր բիզնեսը, կարող է նորանոր հանքավայրեր ինքն իրեն, հարազատներին կամ իր ենթականերին նվիրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել