Լրահոս
Օրվա լրահոսը

Դիպլոմներ՝ մշակույթի գործիչներին

Հունիս 25,2007 00:00

Սկսած 2002 թվականից՝ Մոսկվայի Սայաթ-Նովայի անվան գրական-հասարակական ֆոնդը ամեն տարի պատվավոր մրցանակներ է

շնորհում մեր երկրի մշակութային գործի նվիրյալներին:

Մրցանակները կրում են Սայաթ-Նովայի, Եղիշե Չարենցի, Պարույր Սեւակի եւ Հովհաննես Շիրազի անունները:

Առաջին մրցանակը 2002 թվականին հետմահու շնորհվել է Պարույր Սեւակին: Հենց նրա ծննդավայրում էլ՝ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում, ուր ամփոփված է եղերական մահով կյանքից հեռացած բանաստեղծի աճյունը, մրցանակներ ու պատվոգրեր են հանձնվում հասցեատերերին:

Այս տարի եւս բանաստեղծի մահվան օրը ուխտագնացություն եղավ բանաստեղծի շիրմին: Հայ աշուղների միության եւ մշակույթի մի խումբ գործիչներ՝ Մոսկվայի Սայաթ-Նովայի անվան գրական-հասարակական հիմնադրամի նախագահ, Հայ երիտասարդության աճի բարեգործական հիմնադրամի նախագահ, Հայ աշուղների միության նախագահ, բանաստեղծ, փիլիսոփայության դոկտոր Խաչիկ Կիրակոսյանի ղեկավարությամբ, այցելեցին Զանգակատուն գյուղ, ծաղիկներ դրեցին բանաստեղծի շիրմին: Այնուհետեւ Խաչիկ Կիրակոսյանը հանձնեց Պարույր Սեւակի անվան դիպլոմներ:

Աշուղական արվեստում ներդրած ավանդի համար դիպլոմների արժանացան աշուղներ Ռազմար Վարդումյանը (Ռազմար Սասունցի), Անդրանիկ Ղազարյանը (Անդրանիկ Ուջանցի), աշուղ եւ քամանչահար Հրաչիկ Մուրադյանը (Օրթախ), գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանը եւ գրող Իլյիչ Բեգլարյանը:

Ելույթ ունեցան բանասիրական գիտությունների դոկտոր Շավիղ Գրիգորյանը, ՀՀ ժողովրդական դերասան Վլադիմիր Աբաջյանը եւ ուրիշներ:

Նախաձեռնության հեղինակ Խաչիկ Կիրակոսյանն ասաց, որ այսուհետեւ եւս ըստ արժանվույն կգնահատվի մշակույթի ասպարեզում աչքի ընկնող գործիչների վաստակը: Նրանք կլինեն իր ղեկավարած կազմակերպությունների ուշադրության ծիրում:

Գալիք տարիներին նույն արարողակարգով դիպլոմներ կշնորհվեն նաեւ նկարչության եւ երաժշտության ասպարեզի գործիչներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930