Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

Ապրիլ 04,2008 00:00

\"\"

Մարտի 1-ի կեսգիշերից հետո՝ ԱԺ հատուկ նիստի ընթացքում, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը փորձում էր արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին հարցեր ուղղել եւ պարզել արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի որոշ դրույթներ, երբ նրան տեղից խանգարեց ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը («Շմայսը»), որը նիստին եկել էր հարբած ու զինվորական շորերով: «Արա՛, ձենդ կտրի, հեսա հելնեմ,- գոռաց նա ու հայհոյանք տվեց «Ժառանգության» հասցեին:- Ձեր նմանների՛ պատճառով եղավ այս ամեն ինչը. էնդեղ մարդ ա մեռնում, դուք ստեղ թամաշա եք սարքում»: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նրան հրահանգեց. «Դուրս արի դահլիճից»: Սակայն Առաքել Մովսիսյանը չենթարկվեց: Նրա կողքին նստեց Վիկտոր Դալլաքյանը՝ փորձելով հանգստացնել: «Եթե որեւէ մեկին թվում է, որ այստեղ գոռգոռալով հայրենասիրական ինչ-որ բան է անում՝ չարաչար սխալվում է,- ասում էր Տիգրան Թորոսյանը:- Որեւէ մեկը իրավունք չունի այս դահլիճում իրեն այս ձեւով պահելու: Բավական եղավ: Այստեղ փողոց չի եւ խուժանություն անելու տեղ չի»: Ի վերջո, ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը թեւանցուկ անելով՝ դուրս տարավ Առաքել Մովսիսյանին:
Մարտի 1-ի հատուկ նիստի այլ մանրամասներ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել