Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵՆՈՒԱՐԻ ՆԿԱՐԸ ԳՏՆՎԵՑ

Հունիս 05,2009 00:00

\"\"Ըստ ռուսական ԶԼՄ-ների, ֆրանսիացի նկարիչ Պյեր-Օգյուստ Ռենուարի՝ 1984թ. Հռոմից գողացված նկարը վերջերս հայտնաբերվել է հյուսիսիտալական Տրեւիզո քաղաքի հավաքորդներից մեկի մոտ: Կտավը պատկերում է միֆական տեսարան՝ ըստ Սոֆոկլեսի դրամաներից մեկի: Փորձագետները գտնում են, որ կտավի շուկայական արժեքը անցնում է միլիոն եվրոյից: Քանի որ Տրեւիզոյում ապրող հավաքորդը չի կարողացել հաստատել իր իրավունքները՝ հին իրերի խանութից էժան գնելու արդյունքում նկարին տեր լինելը, ոստիկանությունն առգրավել է այն, որպեսզի վերադարձնի օրինական տիրոջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930