Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿՍՎԵՑ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԾԵԾԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԸ

Հունիս 05,2009 00:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հունիսի 4-ին սկսվեց «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Էդիկ Բաղդասարյանի դեմ 2008թ.-ի նոյեմբերի 17-ի բռնարարքի գործով դատաքննությունը: Գործով ամբաստանյալը մեկն է՝ 1982թ.-ին ծնված Կարեն Հարությունյանը: Սակայն, ըստ տուժողի, հարձակվողները 3-ն են եղել: Նրանց մասով գործը անջատվել է առանձին վարույթ, եւ նախաքննությունը շարունակվում է: Նիստում Է. Բաղդասարյանը հայտարարեց, որ բռնարարքը կապում է իր մասնագիտական գործունեության հետ, քանի որ այլ գործունեությամբ ինքը չի զբաղվում: Դեպքին նախորդող շրջանում ինքը մեծ հոդված է գրել բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բիզնեսի մասին: Նա նշեց, որ թեեւ չի ճանաչում ամբաստանյալին, սակայն այն, որ ամբաստանյալի մայրը եղել է Վ. Այվազյանի բժիշկը եւ նրա ընտանիքի մտերիմներից, կասկածներ է առաջացնում, որ ամբաստանյալը մասնակցել է դեպքին:

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի գրասենյակի շենքի պահակ Կարապետ Աթոյանը հայտնեց, որ աշխատանքից հետո իրեն «բարի գիշեր» ասելուց 4-5 րոպե անց Է. Բաղդասարյանը վերադարձել է արնաշաղախ, շապիկը պատռված՝ դեպքին ականատես ոստիկան Նորայր Ավետիսյանի ուղեկցությամբ, եւ խնդրել բուժօգնություն կանչել:

Ոստիկան Ն. Ավետիսյանը նիստին չէր ներկայացել, քանի որ ըստ դատարան ուղարկած իր գրության՝ հունիսի 2-ից բացակայում է քաղաքից: Պաշտպանական կողմը հայտարարեց, որ բազմաթիվ հարցեր ունի վկային տալու, եւ պնդեց, որ վկան անպայման ներկայանա հունիսի 10-ի նիստին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930