Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՐԱԳՈՏԻ ՉԿԱՊԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հոկտեմբեր 10,2009 00:00

\"\"

Ինչպես տեղեկացրել էինք հոկտեմբերի 9-ի «Առավոտում», վթարի զոհ է դարձել ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանը: ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 19:30-ի սահմաններում, 32-ամյա Վարդան Պետրոսյանը վարելով «Մերսեդես-C 500» մակնիշի ավտոմեքենան՝ Երեւան-Սեւան ճանապարհին բախվել է ճամփեզրի ծառին: Ողբերգական պատահարի հետեւանքով մեքենայում եղած ուղեւորներից ՀՀ ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) 58-ամյա Մելիք Գասպարյանը տեղում մահացել է, իսկ ուղեւոր, ՀՀ ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) 50-ամյա Խաչիկ Մանուկյանը եւ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Առավոտին» ոստիկանության աղբյուրներից հայտնի դարձավ, որ պատահարից հետո ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժին են այցելել հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները: ՀՔԾ-ն գործին մասնակցում է այն հիմքով, որ մահացածը պատգամավոր է, որի դեմ ժամանակին մահափորձ է արվել: Տեղի ոստիկանները «Առավոտին» հայտնեցին, որ պատգամավորը եղել է առանց ամրագոտու, հակառակ դեպքում նրա վնասվածքները կարող էին մահացու չլինել:
Լուսանկարում Մ. Գասպարյանի ավտոմեքենան է՝ վթարից հետո

Տեքստը եւ լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել