Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթելու ենք

Փետրվար 04,2010 00:00

Պայքար, պայքար մինչեւ վերջ

«Play City» ժամանցային կենտրոնը ողջունելի նախաձեռնությամբ է հանդես եկել: Կենտրոնի նոր «Կորպորատիվ մրցույթներ» նախաձեռնության շրջանակներում հունվարի 23-ին եւ 30-ին 13 լրատվամիջոցներ մասնակցեցին բոուլինգի մրցումների նախնական փուլին: «Առավոտին» տրամադրած կենտրոնի տեղեկատվությունում նշվում է, որ նախաձեռնությունը՝ 2010 թվականի համար «Հայաստանում սպորտի եւ ակտիվ հանգստի զարգացում» հատուկ մշակված ծրագրի մի մասն է կազմում:
Մրցման նախնական փուլի արդյունքներով լավագույն չորս ցուցանիշ ունեցող լրատվամիջոցները՝ «Առավոտ» օրաթերթը, «El Stile» ամսագիրը, «Դար 21» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները փետրվարի 6-ին պայքարելու են գլխավոր մրցանակի՝ «Բոուլինգի գավաթի» համար: «Առավոտը», որ սպորտային բոլոր նմանատիպ միջոցառումներին ամենաակտիվ մասնակցություն է ունենում եւ ինքն էլ հանդես գալիս  նախաձեռնություններով, մտադիր է «Play City»-ում գրավել մրցումների հաղթողի կոչումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել