Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ՝ ՀԵՌԱԽՈՍՈՎ

Մարտ 02,2010 00:00

Այսուհետեւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են իրենց բջջայինների միջոցով ծանոթանալ եղանակի տեսությանը, տարադրամի փոխարժեքներին, շփվել չաթում, ծանոթանալ աստղագուշակին, գտնել ամենազվարճալի կատակներն ու սիրո խոստովանությունները, շահել մրցանակներ, ինչպես նաեւ ներբեռնել լավագույն հոլովակներ: Այս ծառայությունը կոչվում է «MTS Armenia» եւ ծառայությունն ապահովող կանխավճարային քարտերը վաճառքում են փետրվարի 26-ից: Ծառայությանը միանալու համար բջջային օպերատորի բաժանորդները կարող են իրենց հին քարտերը փոխանակել «MTS Armenia» ծառայությունն ապահովող նոր քարտերով՝ այցելելով ընկերության սպասարկման կենտրոններն ու վճարել քարտի փոխարինման վճարը՝ 500 դրամ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ծառայություններին վերաբերող գործողությունների դիմաց վճարը գանձվում է ըստ համապատասխան ծառայությունների սակագների, իսկ այլ բաժիններում ներկայացված ծառայությունների դիմաց վճարը գանձվում է ըստ հետեւյալ գնացուցակի՝ տարադրամի փոխարժեքի մասին տեղեկություններ, ծանոթություններ, ժամանց ու վիկտորինաներ ապահովող ծառայություններն արժեն 60 դրամ, եղանակային փոփոխությունների մասին տեղեկությունների համար բաժանորդները կվճարեն 75 դրամ, իսկ մուլտիմեդիա ծառայությունների համար՝ 450-750:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել