Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Ապրիլ 08,2010 00:00 Share

ՌԴ մարզերից մեկի 73-ամյա ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Վալենտինա Լեոնիդովային օրերս տեղափոխել են հիվանդանոց՝ մարմնական վնասվածքներով, տեղեկանում ենք ռուսաստանյան ԶԼՄ-ներից: Վաստակաշատ մանկավարժը բուժզննման է ենթարկվել Իրկուտսկի կլինիկաներից մեկում, ինչի արդյունքում պարզվել է, որ նա նաեւ ուղեղի ցնցում է ստացել: Ըստ նույն աղբյուրի, կոլեգաները իրավապահներին պատմել են, թե ուսուցչուհին կարծրախտ (սկլերոզ) ուներ, ինչի պատճառով չէր կարողանում դպրոցում լիարժեք պարապմունքներ անցկացնել եւ արժանանում էր աշակերտների ծաղրուծանակին, կոնֆլիկտներ ունենում նրանց հետ: Դպրոցի մի խումբ բարձր դասարանցիներ հնարավոր է պատասխանատվության կանչվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930