Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՆԵՐՆ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ

Ապրիլ 16,2010 00:00

\"\"Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկրորդ թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոները ձեռնամուխ է եղել նույն քաշային կարգում WBA/WBC չեմպիոնական գոտիների տիրակալ Վախթանգ Դարչինյանի հետ կայանալիք ռեւանշ մրցամարտի նախապատրաստությանը: Դոները ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ պայմանագիր դեռ չի ստորագրվել, սակայն վստահություն է հայտնել, որ իրենց մենամարտը կկայանա: Հիշեցնենք, որ այդ մարտի նախնական ժամկետ է սահմանվել օգոստոսի 21-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել