Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՈՐ ԴԵՂԵՐԸ ՉԿԵՂԾԵՆ

Հունիս 30,2010 00:00

Դեղերի անվտանգության հարցն այսօր շատ կարեւոր է: Հաշվի առնելով, որ Հայաստանն էլ զերծ չի մնում կեղծ դեղեր շրջանառելուց, 2 օր է՝ առողջապահության նախարարության Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում «Դեղերի շրջանառության կարգավորումը եւ Եվրամիության լավագույն փորձը» խորագրով աշխատանքային խորհրդաժողով է մեկնարկել: Ինչպես «Առավոտին» հայտնեցին կենտրոնից, կքննարկվեն դեղերի շրջանառության կարգավորմանը, մասնավորապես՝ դեղերի գրանցմանն առնչվող Եվրամիության օրենսդրությունը, լավագույն փորձը եւ համագործակցության հեռանկարները: Խորհրդաժողովը կանդրադառնա նաեւ Եվրոպայում դեղերի գրանցման նպատակով դեղերի անվտանգության, արդյունավետության եւ որակի արժեւորման ընթացակարգերին: Նշենք, որ, ըստ վիճակագրության, Եվրոպայում դեղերը կեղծվում են 3-10%-ով: Նիգերիայում՝ 60%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել