Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 24,2010 00:00

ԱՐՋԵՐԸ ՀՈՇՈՏԵԼ ԵՆ
Արագածոտնի մարզի Աղձք համայնքից տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 17-ին եւ 18-ին արջերը հարձակվել են համայնքի սարերում պահվող հորթերի վրա ու հոշոտել նույն գյուղի բնակիչներ Ֆ. Գասպարյանին եւ Ս. Գասպարյանին պատկանող 3 հորթ:

ԽԵՂԴՎԵԼ ԵՆ
Նախորդ օրը ահազանգ էր ստացվել, որ Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղի լճակում պատանի է խեղդվել: Փրկարարները լճակից դուրս են բերել նույն գյուղի 20-ամյա բնակիչ Արթուր Հարությունյանի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Մեկ այլ ահազանգ էլ ստացվել էր Սեւանի «Ջրահարս» լողափից, թե՝ ափից 100 մ հեռավորության վրա ռետինե դատարկ նավակ է հայտնաբերվել: Մոտորանավակով դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ափից 7-8 մ հեռավորության վրա ջրափրկարարները հայտնաբերել ու ջրից դուրս են բերել Սեւանի Ցամաքաբերդ թաղամասի 59-ամյա բնակիչ Բենիկ Մարտիրոսյանի դին:

ՓՐԿԵԼ ԵՆ
Սեւանի «Խոլոդոկ» լողափում հերթապահության ժամանակ ջրափրկարարները խեղդվող տղամարդ են նկատել: Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակիչ Հովիկ Ղուկասյանն էր: Փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ տեղափոխել Սեւանի հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը բավարար է:

ՄԵՔԵՆԱՆ…ՀԱՍԵԼ ԷՐ ՍԵՎԱՆԻ ԱՓ
ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ ահազանգ է ստացվել, թե Ծովագյուղ գյուղի մերձակայքում մի ավտոմեքենա դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ սահելով հասել Սեւանա լճի ափ: Դեպքի վայր մեկնած ջրափրկարարները «Իսուզու» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի մաս: Զոհեր եւ տուժածներ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել