Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՐԱՅՍԼԵՐԻ» ՎԱՐՈՐԴԸ՝ ՑՈՂԱՄԱՐԳ ԳՅՈՒՂԻՑ

Սեպտեմբեր 08,2010 00:00

\"\"

\"\"

Երեկ, ժամը 17:00-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ փողոցում, Մյասնիկյանի արձանի դիմաց, ականատես եղանք, թե ինչպես էին ոստիկանները հետապնդում իրենցից փախչող մի երիտասարդի, որին բռնել հաջողվեց միայն «Կոնգրես» հյուրանոցի մոտ: Երիտասարդին ճանապարհային ոստիկանները նստեցրին իրենց ծառայողական ավտոմեքենան ու տարան Կենտրոնի ոստիկանություն: Պարզվեց, որ երիտասարդի վարած «Կրայսլեր» մակնիշի 99 ՍՍ 099 համարանիշի ավտոմեքենան (1-ին լուսանկար) ճանապարհային ոստիկանության տեսուչները կանգնեցրել էին, քանի որ նա մեքենան վարելիս եղել է առանց ամրագոտին ամրացնելու եւ հեռախոսով խոսելիս: Պարզվեց, որ երիտասարդի մոտ չկար ոչ վարորդական իրավունքի վկայական, ոչ էլ մեքենայի տեխնիկական անձնագիր: Երբ ոստիկանները փորձել են մեքենան տուգանային հրապարակ տանել, վարորդը մեքենայի դռները փակել, բանալին նետել է մայթեզրի խոտերի մեջ, հայհոյել է ոստիկաններին ու դիմել փախուստի: Մինչ ոստիկանության բաժնում ճշտվում էր բերման ենթարկված վարորդի ինքնությունը, մի քանի ոստիկաններ «դեպքի վայրում», խոտերի մեջ փնտրում էին օրինախախտ վարորդի մեքենայի բանալիները (լուսանկարը՝ ձախից): «Առավոտի» տեղեկություններով, վարորդը Աշոցքի Ցողամարգ գյուղի բնակիչ, 26-ամյա Գրիշա Իշխանի Վանցյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել