Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔՆԵՐ ԿԱՆ

Սեպտեմբեր 08,2010 00:00

Ֆինանսների սղության պատճառով Սյունիքի մարզի ոչ բոլոր մանկապարտեզներն են լրիվ ծանրաբեռնվածությամբ գործել անցած ուսումնական տարում: Ըստ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տրամադրած տեղեկատվության՝ մարզի 6 քաղաքային եւ 27 գյուղական համայնքներում գործող 52 մանկապարտեզներից միայն 27-ն է լիարժեք ու անխափան աշխատում, նախադպրոցական տարիքի երեխաների ընդամենը 39%-ն է ընդգրկված մանկապարտեզներում: Մարզում կա 0-6 տարեկան 11500 երեխա, 6 տարեկան՝ 1508 երեխա: Գործող մանկապարտեզներում կոմպլեկտավորվել է 157 խումբ՝ 3826 երեխայով: Խնդիր է նաեւ մանկապարտեզների տնօրենների կրթության հարցը, քանի որ մարզի 16 նախակրթարանների տնօրեններ չունեն բարձրագույն մասնագիտական կրթություն: Ինչպես հավաստիացնում են պատասխանատուները՝ մանկավարժական կադրերի ընտրության հարցում նախակրթարաններում դեռեւս լուրջ անելիքներ կան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել