Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն ութ ծանրորդ ի վիճակի է մեդալ նվաճել

Սեպտեմբեր 11,2010 00:00

\"\"Սեպտեմբերի 17-ին Անթալիայում մեկնարկելու է ծանրամարտի աշխարհի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը, որտեղից սկսվելու է 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների հաշվառումը: Նախաօլիմպիական ժամանակահատվածի անդրանիկ այս պատասխանատու մրցմանը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, հավաքականների մարզչական խորհուրդների եւ գլխավոր մարզիչների առաջարկով, մրցավայր գործուղում է տղամարդկանց՝ վեց եւ կանանց՝ չորս ծանրորդներով համալրված հավաքականներ: Համաձայն IWF-ի սահմանած նոր կարգի, աշխարհի այս առաջնությունում երկու մրցաշարերում էլ ազգային ֆեդերացիաներին վարկանիշային միավոր բերում են յուրաքանչյուր քաշային կարգի 1-25-րդ տեղերը: Ու չնայած վնասվածքների պատճառով Անթալիա չեն մեկնում մեր առաջատարներից Նազիկ Ավդալյանը, Առաքել Միրզոյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը, մեր երկու ընտրանիներն էլ պայքարելու են հնարավոր առավելագույն միավորներ վաստակելու համար:
«Առավոտը» եկող շաբաթվանից Անթալիայից օպերատիվ տեղեկատվություններ է հաղորդելու աշխարհի առաջնությանը նախորդող՝ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովում քննարկվելիք օրակարգային հարցերի, մեր հավաքականների ժամանման, տեղում անցկացնելիք վերջին մարզումների եւ մրցահարթակից դուրս կատարվելիք հնարավոր հետաքրքիր իրադարձությունների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել