Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ կամուրջը կիսավթարային է

Սեպտեմբեր 28,2010 00:00

\"\"«Առավոտի» այս տարվա հունիսի 3-ի համարում՝ «Առայժմ կարմիր լույս «Այրում» կայարանում» հրապարակմամբ ներկայացրել ենք հանրապետության հյուսիս-արեւմտյան մուտքը հանդիսացող երկաթուղային կայարանի ոչ այնքան բարվոք վիճակը: Այժմ ավելի է վատացել: Երկաթուղային «Այրում» կայարանը միջպետական մայրուղուն եւ Այրում քաղաքին կապող ավտոմոբիլային միակ կամուրջը կիսավթարային է: Կամրջի բազրիքը քանդվել է եւ արդեն բուն կամուրջն է քայքայվում: Քայքայված վիճակում է նաեւ կամրջի ասֆալտե ծածկը: Այրումի քաղաքապետ Գիգոլ Եգանյանը հայտնեց, որ կառույցը քաղաքապետարանի հաշվեկշռում չէ: Առանց այս կամրջի՝ «Այրում» կայարանի գոյությունն անիմաստ է, ուրեմն, ըստ ամենայնի, կամրջի նորոգումը պետք կատարի Հարավկովկասյան երկաթուղային ընկերությունը: Սակայն այսօր ռուսական այդ ընկերությունը «Այրում» կայարանի աշխատողների կրճատումներ է անում, ինչը հանգեցրել է տասնյակ տարիների աշխատանքային ստաժ ունեցող երկաթուղայինների դժգոհությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել