Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել էր

Հոկտեմբեր 13,2010 00:00

Երեւան քաղաքի Քոչարյան փողոցի 6-րդ շենքի թիվ 50 բնակարանի բնակչի հետ կապված ստացվել էր ահազանգ, որ նա չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Փրկարարները հարազատների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 73-ամյա Սարգիս Մակարյանի դին: Մեկ այլ ահազանգ էլ ստացվել էր Կիեւյան փողոցի 2բ շենքի թիվ 7 բնակարանի բնակչի հետ կապված. նա վայր է ընկել բնակարանում եւ չի կարող բացել բնակարանի դուռը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ անօգնական վիճակում հայտնաբերվել է 82-ամյա Նառա Բալասանյանը: Տուժածը հանձնվել է շտապօգնության աշխատակիցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել