Լրահոս
Օրվա լրահոսը

Ձինձիրուկն այս անգամ փախչել չի կարող

Նոյեմբեր 03,2010 00:00

\"\"Կրտսեր միջին քաշային կարգում պարտություն չունեցող հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը «Fightnews»-ի հետ ունեցած զրույցում իր ոգեւորությունն է արտահայտել, որ WBO-ն մտադիր է աշխարհի չեմպիոն Սերգեյ Ձինձիրուկին հարկադրել գոտու պարտադիր պաշտպանության երկու մենամարտ անցկացնել: Մարտիրոսյանը այդ վարկանիշային ցուցակում երրորդն է եւ նրանցից առաջ առաջնահերթության կարգով ուկրաինացու հետ մենամարտելու իրավունք ունեն միայն Պոլ Ուիլյամսը եւ Խուլիո Սեզար Չավես կրտսերը: Սակայն նրանք կարող են հրաժարվել Ձինձիրուկի հետ մենամարտից:

«Բոլորը տեղյակ են, թե ես ինչպես նրան քոթակեցի մարզումային մենամարտի ժամանակ: Կարո՞ղ եք պատկերացնել, թե նրա հետ ինչ կկատարվի, եթե իմ դեմ ռինգ մտնի առանց պաշտպանիչ սաղավարտի: Ես հոգնել եմ ինձանից փախչող, այսպես կոչված, չեմպիոններից: Բայց նրանք չեն կարող անընդհատ խուսանավել: Ձինձիրուկը կամ կհանդիպի ինձ հետ, կամ պետք է թողնի գոտին: Երկու դեպքում էլ այդ գոտին իմն է լինելու»,- ասել է Վանես Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել