Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայում մարդիկ ցրտից մահանում են

Դեկտեմբեր 10,2010 00:00 Share

\"\"Վերջին 24 տարվա ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղացած ամենաառատ ձյան պատճառով կաթվածահար է եղել քաղաքային տրանսպորտը, օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել տասնյակ թռիչքներ: Զբոսաշրջիկների համար փակվել է Էյֆելյան աշտարակը:

Արտակարգ իրավիճակ է նաեւ Լեհաստանում, որտեղ միայն դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ցրտահարումից մահացել է 53 մարդ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:

Ոստիկանության տվյալներով, ամենից հաճախ մահանում են անօթեւանները եւ ուշ երեկոյան անսթափ վիճակում տուն վերադարձող մարդիկ: Այդ երկրից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն, Լեհաստանի հարավում, մայրուղիներից մեկում միանգամից 57 մեքենա է բախվել: Արդյունքում՝ զոհվել է մեկ մարդ, ավելի քան 40-ը վնասվածքներ է ստացել: Վթարը տեղի է ունեցել ուժեղ մառախուղի պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031