Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

Ապրիլ 21,2011 00:00

Սիրիայում շուրջ մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաների արդյունքում երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադը զիջումների է գնում եւ իրական բարեփոխումներ կատարում: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությանը: Դեռ երեքշաբթի օրը Սիրիայի կառավարությունը որոշել է չեղյալ հայտարարել մոտավորապես 50 տարի շարունակվող արտակարգ դրությունը, որը սահմանափակում էր քաղաքական իրավունքները. սա ընդդիմության հիմնական պահանջներից մեկն էր: Կառավարությունը նաեւ որոշել է լուծարել Պետական անվտանգության դատարանը, որտեղ քննվում էին քաղաքական բնույթի գործերը: Իրավապաշտպանները բազմիցս նշել են, որ այս հատուկ դատարանը բռնություն էր արդար դատավարության իրավունքի եւ օրենքի գերակայության հանդեպ: Բարեփոխումների թվում նաեւ նոր օրենքի նախագիծ է հաստատվել, որը խաղաղ ակցիաներ անցկացնելու հնարավորություն է տալիս՝ հանրահավաքների համար ստանալով ներքին գործերի նախարարության թույլտվությունը:
Բարեփոխումների վերաբերյալ կան նաեւ դժգոհություններ: Իրավաբաններից մեկը reuters-ին ասել է, թե, այնուամենայնիվ, հավաքներ անցկացնելու համար ստիպված են թույլտվություն խնդրել Ասսադի ընտանիքից:
Այլ աղբյուրների փոխանցմամբ, Սիրիայի անվտանգության ուժերը կալանավորել են ընդդիմության առանցքային առաջնորդներից մեկին՝ Մահմուդ Իսսային, որը հայտնի է կառավարության հասցեին իր անխնա քննադատությամբ: Նա անգլերենի ուսուցիչ եւ աջերի ակտիվ կողմնակիցն է եւ ձերբակալվել է իր տանը՝ այն բանից հետո, երբ հեռուստատեսությանը հարցազրույց է տվել: Նա ընդհանուր առմամբ իր կյանքի 11 տարիներն արդեն անցկացրել է բանտերում: Հիշեցնենք, որ իրավապաշտպանների տվյալներով, շուրջ մեկ ամիս առաջ սկսված բողոքի ակցիաների ընթացքում Սիրիայում մոտավորապես 200 մարդ է սպանվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930